Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները մեզ համար առաջնահերթություն են. Պատել
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների կազմակերպման ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Հարցին՝ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թեև դեռ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հանդիպում կազմակերպելու որևէ ծրագիր կա՞, քանի դեռ նրանք այստեղ են: Պատելը նախ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը Միացյալ Նահանգների առաջնահերթություններից է։
«Սա առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինին գագաթնաժողովի շրջանակներում, բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։