Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է. Օվերչուկ
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար։ Ավելին, եթե նայեք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Տեմպերը շատ լավ են, իսկ տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- նշել է ՌԴ փոխվարչապետը, որի խոսքը մեջբերում է aif.ru-ն:
Նրա խոսքով, Հայաստանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձևաչափում։
«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և Հայաստանի ներդրումը շատ կառուցողական է»,- ընդգծել է Օվերչուկը։