Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցը
Քաղաքականություն

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով․ Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ շրջանակներում պետք է ձեռնարկել հետագա քայլեր՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո՝ կերաշխավորեն արցախահայության վերադարձի իրավունքը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ պլենար նիստում։

Իր ելույթում օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցիչը նշել է.

«Կցանկանայի խոսքս  սկսել լեգիտիմ հարցով՝ արդյոք մենք բավարար ջանքեր գործադրում ենք ՝ կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձևերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը։

Հարցս հնչեցնում եմ դեռևս  չկարգավորված ղարաբաղյան հակամարտության և անվտանգային ճգնաժամի համատեքստում, որը ռեալ գոյաբանական  մարտահրավեր է Հայաստանի համար։
2023 թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից 9-ամսյա դաժան շրջափակումից հետո, ցեղասպանության իրական սպառնալիքի ներքո 150 հազար հայեր լքեցին Արցախը՝ իրենց 3000 տարվա հայրենիքը և հարկադրաբար տեղափոխվեցին Հայաստան։

Սա հստակ էթնիկ զտման քաղաքականություն էր և  գործողություն, որին հաջորդեցին մշակութային և սոցիալական ոչնչացումը:

Արցախի ժողովրդի  հավաքական  և արժանապատիվ վերադարձի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։ Անցած երեք տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը և եվրոպական 30 երկրներ ընդունել են հայտարարություններ, ուր ամրագրված է  արցախահայության անվերապահ վերադարձի իրավունքի իրացումը՝ հիմնված միջազգային երաշխիքների,  պատմական և մշակույթի ժառանգության նկատմամբ պատշաճ հարգանքի և պահպանության հիմքով։

Այս և ավելի վաղ ստորագրված բազմաթիվ բարձր մակարդակի հայտարարությունները մնացել են անհետևանք՝ Ադրբեջանի  անտեսման, ինչպես նաև միջազգային հանրության անգործության, գործողությունների չորդեգրման պատճառով։

Ադրբեջանի շարունակական ռազմականացումն ու Հայաստանի դեմ նրա տարածքային պահանջները խաթարում է վստահությունն այսպես կոչված «խաղաղության  գործընթացի» նկատմամբ:

Սահմռկեցուցիչ լուրեր ենք ստանում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների և խոշտանգումների վերաբերյալ, որոնց թվում են 3 նախկին ընտրված նախագահներ, վարչապետ և խորհրդարանի խոսնակ, պաշտոնյաներ, որոնց հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր շփումներ են ունեցել ավելի քան 3 տասնամյակ:
Ակնհայտ է, որ խաղաղության գործընթացը կարող է շահել և հենվել միայն վստահության գործիքակազմի կիրառման պարագայում, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակման պարագայում:

Սիրելի գործընկերներ, հրամայական է, որ հակամարտության հանգուցալուծումը բխեցվի խնդրի բուն էության և պատճառների հաշվառումով։

Ակնհայտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով։

Ուստի, ես կոչ եմ անում իմ գործընկերներին ԵԱՀԿ շրջանակներում հետագա քայլեր ձեռնարկել՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո՝ կերաշխավորեն Արցախահայության վերադարձի իրավունքը՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ապահովությունը և կայուն խաղաղությունը»։