Ալիևն ի թիվս այլ սադրիչ հայտարարությունների հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան», որևէ մեկը տեսե՞լ է, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքի սրան. Հայրապետյան
Հուլիսի 1-ին Բաքվում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևն ի թիվս այլ սադրիչ հայտարարությունների հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տևիկ Հայրապետյանը:
«Այդ հայտարարությունից անցել է արդեն երեք օր, որևէ մեկը տեսել է, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքի սրան։ Շատ զարմանալի կլիներ չէ՞, որ արձագանքեին, ամբողջ տարվա մեջ երկու անգամ են Ալիևին արդրադարձել, երևի արդեն հոգնել են, ավելի կարևոր գործեր ունեն․․․»: