Ֆինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանըՊետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՇաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել էՀայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը700 տեղ հզորությամբ կրթահամալիր Վարդենիսում. Փաշինյանը քննարկել է AMAA-ի հետ իրականացվող ծրագիրըՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ ԴատԿասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ2026 թ.-ի հուլիսի 1-ից փոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգըԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից դուրս բերել իր ռազմաբազաներըՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանՍրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է ՀայաստանԳրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարելՀեռացող Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարիԵկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա ՍաֆարյանինԿյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ ԻվանովըԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՓաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. ԶախարովաՔարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor
Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել էՓաշինյանը հայտնել է, որ 413 հազար դրամի հող է վերադարձվել պետությանը «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խnշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍԴ բոլոր դատավորները, բացի մեկից, նշանակված են մի քաղաքական ուժի կողմից, այստեղ խնդիր ենք տեսնում. ՕրբելյանՔննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՏեր Գարեգին քահանա Արսենյանը կկարողանա այցելել Մուղնիի եկեղեցի, պատարագ մատուցել, բայց հոգևորականների հետ շփվել չի կարելիԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՍա ձեզ դարձնում է շատ վերահսկելի․ Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսի IMEI-ի վերահսկման մասինԵրևանի հենց կենտրոնում գտել և ձերբակալել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողինԿաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 26-ի դրությամբԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի զինյալների դեմ հարվածներ հասցնելու մասին
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայում գերիներ կփոխանակեն. ԲուդամովԸնդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. ՕսկանյանՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն իր հայկական արմատների մասին հուշագրություն կհրատարակիՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգըԱդրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ
Հասարակություն

Երևանի բնակիչը 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55–ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս երեխային նվազագույն կենցաղային պայմանների ապահովման համար միջոցների հայթայթման անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության մասին, օգտագործելով այդ հանգամանքներով պայմանավորված վերջինիս մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, առաջարկել է նրան Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով վճարել ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և տրամադրել բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել է հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող շինությունում:

Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում 55–ամյա տղամարդը 47–ամյա տղամարդուն չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Սպանության ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելով՝ նա 47–ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի ժամկետով անասնապահի աշխատանք կատարելու մասին, հակառակ պարագայում նա պետք է վճարի 55–ամյա տղամարդու կողմից վերցված բոլոր վարկերի գումարները և տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված բնակարանի գումարը:

Դրանից կարճ ժամանակ անց 47–ամյա տղամարդու կինը մանկահասակ երեխայի հետ հեռացել է նշված վայրից, իսկ 2018թ․ նոյեմբերի վերջերին, 55–ամյա տղամարդու պահանջով, անասնապահությունը շարունակելու և ստանձնած պարտավորությունները կատարելու համար 47–ամյա տղամարդը մոր հետ տեղափոխվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ, որտեղ բնակվել են անասնագոմի մեջ առանձնացված սենյակում՝ զուրկ կենցաղային տարրական պայմաններից:

55–ամյա տղամարդը, 47–ամյա տղամարդու անձնական կախվածությունը և վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս շահագործումը շարունակելու նպատակով, 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ և հայհոյանքներ  հնչեցնելով ստիպել է, որ բացի անասնապահի աշխատանքից, կատարի նաև շինարարական աշխատանքներ և ապահովի անասունների բուժումը։

Անասունների սատկելու դեպքում 55–ամյա տղամարդը մեղադրել է 47–ամյա տղամարդուն և նշել, որ վերջինիս 2.000.000 ՀՀ դրամ գումարը շուրջ 5 տարվա աշխատանքի արդյունքում ոչ թե պակասել է, այլ ավելացել՝ դառնալով 15.000.000 ՀՀ դրամ, ընդ որում, նշված տարիների ընթացքում 47–ամյա տղամարդն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը շուրջ 25.000 ՀՀ դրամ գումար:

Այդ ընթացքում 55–ամյա տղամարդը, շարունակելով իր հանցավոր գործողությունները, 2019 թվականի սեպտեմբերին, որպես պարտավորությունների կատարում, ինչպես նաև 47–ամյա տղամարդու նկատմամբ մեղմ վերաբերվելու դիմաց, պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքոմ՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47–ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար:

Արարատի մարզի բնակչին հաջողվել է ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նշվածի կապակցությամբ ստացվել են համապատասխան օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո վերջինս և նրա մայրը ներկայացրել են համապատասխան հաղորդումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: