Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազը կթանկանա 3-4 անգամ. Շոյգու Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ Քուվեյթը պնդում է, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել Իրանի դեմ հարձակումների համար Հայաստանում մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագիր Բացահայտվել են Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ 4 անձ ձերբակալվել էԸնտրակաշառքը հանցագործություն է, պատիժը անխուսափելի է. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Թրամփը ցանկանում է փաստաթուղթ ստանալ Իրանից՝ միջուկային զիջումների հետ կապվածՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալանավորների իրավունքների մասին կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ-ի այցը «Նուբարաշեն» ՔԿՀ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ ԵՄ-ն արշավ է իրականացնում. Ռուսական հետախուզությունՔՊ-ականներն իրենց էությամբ անտի-Արշակ են. Արմեն ԱշոտյանՄԻՊ աշխատակազմը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՔննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներըՈւշադիր լսեք, Նիկոլի կուսակիցներ. Շարմազանովը՝ ՔՊ-ականներին հիշեցրել էՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումըԱՄՆ-ն Լիբանանին և Իսրայելին առաջարկել է 60-օրյա խաղաղության ծրագիրԴատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999 թ-ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունենՊԵԿ-ը բացահայտել է 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերինՀայաստանի ու Թուրքիայի գործարարները B2B ձևաչափով հանդիպումներ են անցկացրելԱպամոնտաժվել է Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված սրտիկըՇուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր nչնչացման անմիջական uպառնալիքի ներքո․ ահազանգ
Մշակույթ

Ադրբեջանը հայկական մշակույթի յուրացման փառատոն է կազմակերպել Նախիջևանում

Monument Watch-ը ահազանգում է․

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ 

Փառատոնը կազմակերպվել էր Ադրբեջանի և Նախիջևանի նախագահների, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի ինքնավար Հանրապետության պետական ​​համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։

Փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են որպես զուտ ադրբեջանական, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ին նվիրված բանահյուսության օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ և այլն։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել են նաև հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ , բնականաբար, Ադրբեջանը (նկ․ 1, 2, 3, 4 ):

Փառատոն-համագումարի առաջին օրն անցկացվել է Բաթաբաթ սարահարթում։ Այստեղ տեղադրվել են վրաններ, որոնք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության 11 մարզերը՝ (ադրբեջանցիների կայքերում ՀՀ մարզերը ներկայացվում են որպես «Արեւմտյան Ադրբեջանի»-ի նահանգներ)։ Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում է հայկական մշակույթի բռնյուրացման իր տարբերակը՝ ներառյալ բանահյուսությունն ու ազգագրական մշակույթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրյա միջոցառումը դարձել է նաև Հայաստան (իրենց խոսքով «Արևմտյան Ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։ 

Փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական ​​համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական ​​համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացին։ Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական ժառանգությունը յուրացնելուի նույն նպատակը։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով«Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։