Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Մամուլ

Անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ աջակցության կարիք ունի։ Ընդդիմադիր գործչի դիմակ հագած հանձնակատարներին ու «եվրոպամետ» մի քանի կուսակցություններին մի կողմ թողնելով՝ համաձայնենք, որ իրական ընդդիմադիր դաշտում կան լուրջ գործիչներ, որոնք, ներքուստ անկեղծորեն շարժմանը աջակցելով հանդերձ, ակտիվ քայլեր չեն ձեռնարկում և շարժման շրջանակներում որևէ նախաձեռնություններով հանդես չեն գալիս։ Նրանք գործիչներ են, ովքեր կարող են դա անել, բայց չեն անում տարբեր, այդ թվում՝ հասկանալի և ընդունելի պատճառներով։ Պատճառներից մեկն, ըստ իս, կարող է լինել այն, որ հայ հասարակությունը բաղկացած չէ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներով։ Կա մի հատված, որը կարող է բարդույթավորվել, և «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի՝ ՀԱԵ հոգևորական լինելու հանգամանքը պատճառ դառնա շարժմանը նրա չմիանալուն։

Եվ այդ մարդիկ երբեք դրա մասին չեն խոսի։ Սա շատ նուրբ խնդիր է, որին նույնպես պետք է լուրջ վերաբերվել։ Նմանատիպ պատճառներ շատ կան։ Ուստի, այս ամենը հիմք է տալիս մտածելու նաև նոր շարժում ձևավորելու մասին։ Այն կարող է նաև որպես այլընտրանքային շարժում լինել։ Բոլոր դեպքերում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի կպայքարի՝ մեկը մյուսի հետ սերտ կապեր պահպանելով և մեկը մյուսին լրացնելով, հետագայում գուցե նաև միավորվելով։

Ի դեպ, նման տեսակետներ արդեն հնչել են, և դրա մասին արժե մտածել ու իրագործել։ Սա վատ գաղափար չէ։ Սրանով չի նսեմանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաքելությունը, այլ ճիշտ հակառակը՝ շարժումը ավելի կհզորանա այն առումով, որ ընդդիմադիր այն հատվածը, որը ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի գտնում ակտիվ մասնակցություն ունենալ շարժման գործողություններում, հնարավորություն կունենա իրեն դրսևորել նոր շարժման շրջանակներում։ Իշխանություններն արդեն փաստացի «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն իրենց համար անվտանգ են համարում։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ «օրինակելի ժողովրդական պետության» իշխանություններին ծառայող սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերը, քաղտեխնոլոգները, վերլուծաբաններն ու քարոզիչները ամենօրյա ռեժիմով շարժման մասին զանգվածային տարբեր լրատվամիջոցներով ելույթներ են ունենում։

Ընդ որում, բացառիկ ակտիվություն է ցուցաբերում նշված շերտերի միայն ծախու, ագրեսիվ, գռեհիկ ու լկտի հատվածը, որոնց գլխուղեղի ձախ կիսագունդը անզգայացած վիճակում է և այլևս չի արձագանքում արտաքին նշաններին։ Ինչո՞ւ եմ հատկապես սա շեշտում, որովհետև, հանուն արդարության, պետք է նշեմ նաև, որ ինչքան էլ զարմանալի հնչի, ՔՊԿ շրջանակներում էլ կան գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը ներդաշնակ օգտագործող գործիչներ, որոնց ուսերին է ընկած կուսակցության գոյության ծանր բեռը, և նրանք շատ լավ հասկանում են, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի պայքարող ևս մեկ ընդդիմադիր շարժման պարագայում իշխանության հենասյուները կփլուզվեն։ Հենց այս մտավախությամբ էլ իրենց ամենօրյա քննադատություններով արհեստականորեն նոր ինտրիգներ են ստեղծում շարժման շուրջ՝ մինչև իրենց նոր «ծոցագրպանային ընդդիմադիրները» կդիրքավորվեն։ Խոսքը վերաբերում է նաև ՔՊԿ առաջնորդի քավորությամբ ստեղծված իբր եվրոպամետ կուսակցություններին, որոնք իշխանություններին «ընդդիմանալու» համար առնվազն երկու կեղծ ուղղություն ունեն. մեկն այն է, որ վարչապետը Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելը նպատակահարմար չի գտնում, իսկ իրենք շատ են ուզում, և երկրորդ՝ որ Հայաստանի պետական սահմանները հսկելու խնդրանքով Ռուսաստանին դիմած իշխանությունները շատ են ձգձգում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներից դուրս գալու գործընթացը, իսկ իրենք կարծում են, որ այդ գործընթացը պետք է արագացնել։

Ահա, այսպիսի կեղծ օրակարգերով նրանք փորձելու են մոռացության մատնել ՔՊԿ համար իրականում վտանգավոր թեմաները, այն է՝ սահմանազատում, Սահմանադրության փոփոխում, Արարատ-Արագած, զինանշան, հիմն, «զուգընկերոջ» մասին օրենքի վերանայում և այլ հրատապ խնդիրներ, որոնք հայ ազգի համար ունեն զգայուն նշանակություն, և որոնց մասին իրենց հնարավորության սահմաններում բարձրաձայնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդները, սակայն, ինչպես վերը նշեցի, դա բավարար չէ, և անհրաժեշտություն կա կազմակերպելու նոր հզոր շարժում, և չեմ հոգնի՝ ասելով, որ անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել և արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով հեռացնել այսօրվա Քրիստոսամարտ իշխանություններին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: