Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Մամուլ

Մշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում տարիներ շարունակ քննարկման կիզակետում է գիտելիքահեն տնտեսության կառուցման ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման թեման։ Դեռևս 2000-ական թվականներին ՏՏ ոլորտը կառավարությունը հռչակել է որպես գերակա։ Իսկ հատկապես վերջին տարիներին նոր թափով Հայաստանում խոսվում է գիտական հաջողությունների, ՏՏ ոլորտի զարգացման, մարդկանց ունեցած մտավոր ներուժի մասին, սակայն ամեն ինչ սկսվում է տարբեր քննարկումներով, համաժողովներով ու այդպես էլ ավարտվում է։ Գործնական հարթության վրա տեսանելի արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ոչ թե հայկական նախագծերի կյանքի կոչմանն է միտված, այլ գլխավորապես դրսի ընկերություններին է սպասարկում։ Բացի այդ էլ, մեծ ներուժ ունեցող մասնագետները դուրս են գալիս երկրից՝ իրենց համար մասնագիտական առումով ավելի լավ ապագա գտնելու հույսով։

Այսինքն, Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է, քանի որ մեր երկրում մասնագիտական զարգացման հեռանկարները չեն նախանշվում։ Դրա համար էլ արտերկրից արված առաջարկներն ավելի գրավիչ են՝ սկսած աշխատավարձից։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ օրենսդրական ու հարկային միջավայր ստեղծված չէ, պետության կողմից տրամադրվող աջակցությունն էլ իր հերթին համարժեք չէ։ Ու դա է նաև պատճառը, որ բազմաթիվ հայ մասնագետներ իրենց կողմից ստեղծվող ընկերությունները գրանցում են ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՆ-ում, Հոնկոնգում կամ այլ վայրերում, որտեղ բարենպաստ օրենսդրական միջավայր է, ու կարող են անհրաժեշտ ներդրումներ ներգրավել։

Մյուս խնդիրն այն է, որ տեխնոլոգիական ոլորտը համակարգում են այնպիսի անձինք, որոնք կիլոմետրերով հեռու են այս բնագավառի առանձնահատկություններն ընկալելուց։ Օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդհանրապես ոլորտի հետ գործ չի ունեցել։ Ըստ էության, չկա համապատասխան քաղաքականություն և ռազմավարություն, ոլորտը համակարգող պաշտոնյաներն ընդամենը պետության կողմից աշխատավարձ են ստանում։ Ընդհանրապես, անհասկանալի է, թե, օրինակ՝ մի քանի տարի հետո ինչ կետի պետք է հասնենք։ Մյուս կողմից էլ՝ հարկավոր է հաշվի առնել, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեսանկյունից դժվար է ամեն ինչ զրոյից սկսելը, ահռելի ժամանակ ու ջանքեր խնայելու տեսանկյունից կարելի է ընդամենը ուրիշների փորձից օգտվել։

Ու այս հարցում նոր հեծանիվ հորինելու կարիք չկա։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ Չինաստանը շատ հեռու էր գիտության և տեխնոլոգիաների ոլորտներից, սակայն հիմա այնքան է զարգացել, որ չինական տեխնոլոգիական արտադրությունն ուղղակի հեղեղել է ամբողջ աշխարհը։ Նույնիսկ ուղղություններ կան, որոնցում չինացիներն աշխարհում առաջինն են։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Չինաստանը նման հաջողություններ գրանցեց։ Ու այնպես չէ, որ Չինաստանը դժվարություններ չի ունեցել, ու չինական արտադրանքը միանգամից շուկայում սպառվել է։ Իհարկե, այդ արտադրանքը սկզբից եղել է ոչ այնքան որակով, բայց հետո չինացի մասնագետները վերցրել են ուրիշների փորձն ու կատարելագործել այնքան, մինչև առաջ են անցել իրենց մրցակիցներից։

Օրինակ՝ եթե նախկինում արևմտյան մեքենաները պատճենող ու ոչ այնքան որակով արտադրանք էր Չինաստանից արտահանվում, հիմա չինական ավտոարդյունաբերությունն այնքան է զարգացել, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում վտանգ են զգում, որ չինական էլեկտրամոբիլներն իրենց էժան գնով ու մրցունակությամբ կարող են պատճառ դառնալ, որ արևմտյան ավտոարդյունաբերողները սնանկանան։ Դրա համար էլ ԱՄՆ-ում և ԵՄում որոշել են բարձր մաքսատուրքեր կիրառել չինական արտադրության էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային։ Տասնամյակներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Թուրքիան կարող է դառնալ ամենաշատ անօդաչուներ վաճառող երկիրը։ Արցախյան պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ «Բայրաքթար» անօդաչուները տարբեր երկրներից ներմուծված դետալների միակցված հավաքածու են։ Այսինքն՝ Արևմուտքից տեխնոլոգիաները և գիտելիքները բերել են, Թուրքիայում հավաքել ու դարձրել արտադրանք։

Բայց հիմա արդեն այնպիսի աստիճանի են հասել, որ հիմնականում թուրքական արտադրության դետալներ են կիրառվում։ Սովորելով ուրիշների փորձից ու տեխնոլոգիաներից՝ Թուրքիայում արդեն իսկ փորձում են սեփական արտադրության շարժիչները կիրառության մեջ դնել։ Իսկ Հայաստանում չի խոսվում որևէ տեխնոլոգիական արտադրություն կազմակերպելու մասին, ուր մնաց բարձրացվի արտահանման թեման։ Ի մասնավորի, Հայաստանում «Սեպուհ 1» ավտոմեքենաների հավաքման թեման էլ «ֆեյք» դուրս եկավ։ Իսկ ներկայիս զարգացումները նկատի ունենալով՝ ավելի ենք համոզվում, որ առանց տեխնոլոգիական առաջընթացի հզոր պետություն ունենալն անհնար է։ Դրա համար է, որ խոշոր ուժային կենտրոնների միջև տեխնոլոգիական մրցապայքար է ընթանում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում