Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Մամուլ

Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ուժային կենտրոնների միջև սուր մրցակցության և շահերի բախումների պայմաններում։ Իսկ ամենից լարված իրավիճակը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում է, որն էլ իր հերթին դրսևորվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Սակայն կան միջազգային դերակատարներ, որոնք փորձում են օգտվել այս լարվածությունից՝ իրենց ծրագրերն առաջ տանելու նպատակով։ Օրինակ՝ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ավելին, Մոսկվայի հետ համագործակցությունը Անկարայի համար դարձել է հատուկ շանտաժի գործիք Արևմուտքից զիջումներ պոկելու համար։

ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ արդյունքում հայտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ։ Եթե, օրինակ՝ Գերմանիան, ունենալով ավելի հզոր տնտեսություն, հիմնականում շարժվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից առաջ քաշվող քաղաքականությանը համապատասխան, ապա Թուրքիան իրեն չի նույնացնում Արևմուտքի հետ, բայց դրա հետ մեկտեղ օգտվում է Արևմուտքի ընձեռած հնարավորություններից ու մի ձեռքով էլ առաջ է տանում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի հետ՝ ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը և զենք մատակարարում ընդդեմ Ռուսաստանի։

Բայց Թուրքիայի արտաքին քաղաքական նախաձեռնողականության հիմնական ուղղությունը կապված է Արևելքի հետ։ Ըստ այդմ, վերակենդանանում են հավակնոտ նպատակներ ընդգրկող թուրքական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են նեոօսմանիզմը, պանիսլամիզմը և պանթուրքիզմը։ Եթե հանրապետության հիմնադրումից հետո Աթաթուրքը Թուրքիայի հզորությունը տեսնում էր Թուրքիայի ներփակ զարգացման մեջ, ապա Էրդողանը թուրքական պետության հզորությունը տեսնում է արտաքին աշխարհում նրա ազդեցության ընդլայնման մեջ։ Ըստ այդմ, փորձ է կատարվում վերականգնել Օսմանյան կայսրության նախկին փառքը, երբ թուրքական պետությունը խոշոր դերակատար էր միջազգային հարթակում։

Դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար հատուկ հպարտության առարկա է դարձել այն, որ Թուրքիայի ռազմական ներկայությունն այնպիսի աշխարհագրական տարածք է ընդգրկում, ինչպես Լիբիան, Սոմալին ու Ադրբեջանը։ Միաժամանակ թուրքական պաշտոնական քարոզչամեքենան իդեալականացնում է օսմանյան անցյալը, ներկայացնում այնպիսի գույներով, թե ինչքան հզոր ու կենսունակ էր Օսմանյան կայսրությունը։ Մյուս կողմից էլ՝ առաջ է քաշվում պանիսլամիզմի գաղափարախոսությունը, երբ Թուրքիան իրեն պատկերացնում է մահմեդականների իրավունքների հիմնական պաշտպանը և իսլամական աշխարհը միավորող ուժային կենտրոնը։ Դրանով է պայմանավորված, որ Էրդողանը հենվում է Թուրքիայի՝ խիստ կրոնական հայացքներ ունեցող հատվածի վրա ու անընդհատ խոսում է իսլամաֆոբիայի երևույթի, Եվրոպայում մահմեդականների իրավունքների ոտնահարման մասին։

Մի շարք մահմեդական երկրներում նույնիսկ նշում են Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիայի՝ իսլամական աշխարհում լիդեր դառնալու ձգտումը բախվում է այլ մահմեդական պետությունների, մասնավորապես Իրանի ու Սաուդյան Արաբիայի դիմադրությանը, որոնք նույնպիսի ձգտումներ ունեն։ Բայց թուրքական վերնախավի ամենամեծ հավակնությունները կապված են պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում է թյուրքալեզու պետություններին միավորել Թուրքիայի հովանու ներքո, ապա կառուցել, այսպես կոչված, «Մեծ Թուրան» անվանումով պետությունը կամ ինտեգրացիոն միավորումը։ Մի քանի տարի առաջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հրապարակել էր «Թուրքական աշխարհի քարտեզը» ու այն նվիրել Էրդողանին։ Եվ ուշագրավ է, որ քարտեզում ոչ միայն հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ են ընդգրկված, այլև տարածքներ բուն Ռուսաստանից։ Պատահական չէ, որ Թուրքիան քայլ առ քայլ գնում է իր պանթուրքական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Ներկա փուլում Արցախի թեման ռազմական ճանապարհով փակված է, հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Իսկ Ադրբեջանի հետ անմիջական կապ հաստատելուց հետո արդեն Թուրքիան կարող է ներթափանցել Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, որտեղ առանց այն էլ իսլամական արմատականության աճ է նկատվում։ Ու երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ ինչ-որ մի պահից բնական է, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը անմիջականորեն բախվելու է Ռուսաստանի կենսական շահերի հետ։ Եթե այսօր Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են համագործակցության որոշակի եզրեր գտնել, ապա Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում թուրքական ազդեցության ընդլայնմանը զուգահեռ ջրի երես դուրս կգան ռուս-թուրքական հակասությունները։ Բայց ամբողջ հարցն այն է, թե Ռուսաստանը որքան թույլ կտա Թուրքիային ընդլայնվել նշված տարածքներում, քանի որ ինչքան Անկարան ոտքն ամրացնի հետխորհրդային տարածքում, այնքան դժվար է լինելու նրան այդտեղից դուրս հանելը» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: