Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը
Ձերբակալվել է նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Քննչականից ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են լուրը: Դեռ հայտնի չէ նաև կալանքի որոշում կա՞, թե՞ ոչ։
Նշենք, որ դատարանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել: