«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը
Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը, գրում է պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,-գրել է նա: