NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ներքին Հոռաթաղ գյուղի իրենց տանը ադրբեջանական արկից զոհվեցին Ժուլիետա Գալստյանը և նրա թոռը. «Հետք»

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Հարձակման առաջին րոպեներից մարտական դիրքերի և զորամասերի հետ միասին հրետակոծվեցին նաև բնակավայրերը։ Հրետակոծության հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա։ Հրետակոծությունից խուսափելիս ավտովթարից զոհվեց ևս երկու քաղաքացիական անձ։  Ներքին Հոռաթաղ գյուղի իրենց տանը ադրբեջանական արկից զոհվեցին 61-ամյա Ժուլիետա Գալստյանը և նրա 9-ամյա թոռը՝ Արեգ Գասպարյանը։ Գասպարյանների ընտանիքի պատմությունը ներկայացնումէ  «Հետք»-ը։

Արթուր Գասպարյանը՝ Արեգի հորեղբայրը, հրետակոծության պահին մոր և Արեգի հետ գտնվել էր նույն սենյակում։ Արթուրի կինը, երկու երեխաները ու եղբոր կինը հարեւան սենյակում էին։ Երեկոյան 21:00-ի սահմանում արկն ընկել էր հենց այն հատվածում, որտեղ Արթուրենք էին։ Գասպարյանների տան տանիքը ամբողջությամբ փլվել էր, Արեգը և Ժուլիետան մնացել էին փլատակների տակ։

«Հրետակոծությունից անմիջապես հետո կանչեցի հարևանիս, հորեղբորս տղային ու փորձեցինք նրանց փլատակների տակից հանել»,- պատմում է Արթուր Գասպարյանը։

Երբ փլատակների տակից հանել են մարմինները, երկուսն էլ մահացած էին։

Արեգը 9 տարեկան էր։ Հրետակոծության օրը սովորականի պես գնացել էր դպրոց։

Արթուրը դաշտում աշխատելիս էր եղել, երբ ժամը 1-ի մոտակայքում պայթյունի ձայներ էին լսվել։ Սկզբում թվացել էր, թե ականազերծման աշխատանքներ են իրականացնում, սակայն ձայների ուժեղանալուն պես հասկացել էին, որ մարտական գործողություններ են սկսվել։

Մարդկանց մեծ մասն այդ ժամանակ աշխատանքի էր եղել, երեխաները՝ դպրոցում։ Երբ հասկացել էին՝ ինչ է կատարվում, մի մասը գնացել էր դպրոց՝ երեխաների հետևից, մյուս մասը ոտքով շարժվել էր Մարտակերտ՝ պատսպարվելու։

Հարձակման օրը Արթուրի եղբոր՝ Հակոբի երեխաները նույնպես դպրոցում էին եղել։ Երբ տուն էին եկել, տատը գնացել էր նրանց տեսնելու: «Եղբորս տունը մի քանի  հարյուր մետր էր հեռու մեր տնից։ Մտածեցինք, որ ավելի անվտանգ լինի ու նաև միասին լինենք, նրա կինն ու երեխաներն էլ գան մեր տուն։ Մեր տանը կիսանկուղային հարկ կար։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էինք այնտեղ թաքնվել»,- հիշում է Արթուրը։

Տիկին Ժուլիետան 62 տարեկան էր, մոտ 20 տարի որպես զինվորական բուժքույր աշխատել էր գյուղի հրետանային գնդում։ 2023-ից թոշակի էր անցել։ Ամուսինը մասնակցել էր արցախյան առաջին պատերազմին և 1992-ին զոհվել Մատաղիսում։

Արթուրը հարազատների մարմինները տեղափոխել է Մարտակերտի հիվանդանոց, վերադարձել գյուղ։ Ընտանիքի մյուս անդամների հետ գնացել է դպրոցի ապաստարան՝ մտածելով, թե այնտեղ ավելի ապահով կլինեն։ Ափսոսում է, որ ի սկզբանե այնտեղ չեն գնացել։ «Գուցե ավելի լավ լիներ, ու էս ամեն ինչը չլիներ»,- ասում է նա։

Հրետակոծության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, ստիպված են եղել գյուղից դուրս գալ, քանի որ թշնամին արդեն շատ մոտ էր։ Ընտանիքը գնացել է Ստեփանակերտի օդանավակայան։

«Ասում էին՝ ռուսները հերթագրում են տարհանելու համար, բայց հասկացանք, որ էդպես չի։ Որոշեցինք վերադառնալ գյուղ Դրմբոնի ճանապարհով, բայց պարզվեց, որ հակառակորդն այն արդեն  փակել է։ Հետ եկանք Ստեփանակերտ»,- պատմում է Արթուրը:

Սեպտեմբերի 23-ին Հակոբը մոր եւ որդու դիերը տարել էր գյուղ եւ գյուղացիների օգնությամբ հուղարկավորել: 

Գյուղն ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերի 24-ին։

Երևան գալուց հետո փորձել են կազմակերպել աճյունների տեղափոխումը Հայաստան։ Սակայն մինչ օրս չի հաջողվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։