Սևանա լճում ջրային պարեկները կարող են տուգանել քաղաքացիներին
Ջրային պարեկային ծառայության պարեկները հսկողություն են իրականացնում նաև լողամիջոցների վարման կանոնների պահպանման ուղղությամբ, և յադ նպատակով համագործակցում են ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ լողամիջոցներ վարող անձանց անօգնական վիճակում գտնվելու, խեղդվելու և առաջին օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքերում:
Լողաշրջանի բացման կապակցությամբ հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, փոխգնդապետ Հայկ Վարդանյանը։
Նրա խոսքով, պատժամիջոցներ են նախատեսված լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ զննություն անցնելուց խուսափելու համար, նման խախտումներ արձանագրելու դեպքում սահմանված է վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով:
Խախտումներ են համարվում նաև տեխնիկական անսարքություն ունեցող, չհաշվառված, առանց կողային համարանիշի լողամիջոց վարելը, լողամիջոցն այլ՝ վարելու իրավունք չունեցող անձին հանձնելը: