Քննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԱդրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. ԱլիևԴատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը
Չենք կարող հաշտվել այս անպատվության հետ․ ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի մոտ (ուղիղ)
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանցի զինվորի կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի մասին (տեսանյութ)
Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան
Ստրասբուրգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների դեմ«Խաղաղությունը» թշնամուն «թևեր» է տվել... կողպված դուռն էլ չի օգնիՌուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ի՞նչ հոդվածներով է քրեական վարույթ հարուցվել հայ կնոջը վիրավորում հասցրած шդրբեջшնցի զինծառայողի նկատմամբ և ի՞նչ պատիժ է սպասվում նրան
Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ ԽաչատրյանԶաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը օկուպացված Շուշիում քննարկել են ռազմավարական դաշնակցությունըՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էԱյնթապում բախվել են Mercedes Vito-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Կիպրոսի դեմ խաղում (տեսանյութ)
Գորիսի դիրքերից մեկում զինծառայող է մահացել. նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. News.am
Ադրբեջшնցին կնոջ տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները (տեսանյութ)
Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Արիանա Հովսեփյանի մերժվել է. Գարիկ Սահակյան
Տեսանյութ

Նոր «զենք»՝ պատերազմի մասնակից տղաներին․ ՀԵՆՔ-ի կրթական ծրագով ուսումնառության արդյունքում տղաներն ավարտական վկայագրեր ստացան (լուսանկարներ, տեսանյութեր)

Հուլիսի 4-ին հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակիցների, կամավորների, հաշմանդամություն ձեռք բերած զինվորների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված և զոհվածների ընտանիքների անդամների համար իրականացվող կրթական ծրագրի ավարտական վկայագրերի հանձնման արարողություն: 

Կրթական այս ծրագիրը հիմք է դրվել 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ կռվից տուն վերադարձած զինվորներն առավել քան աջակցության կարիք ունեին։

Այդ է պատճառը, որ «ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «ՄՏՔԻ ԶԱՐԿ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ»  ծրագիրը մինչ օրս գործում է անխափան՝ նորանոր ուսանողներ ընդգրկելով իր շարքերը։

Հատկանշական է, որ կրթական այս ծրագրի արդյունքում, կազմակերպությունն ավարտած ուսանողներին օգնում է նաև ռեալիզացնել իրենց ուժերը Հայաստանում ու ՀՀ սահմաններից դուրս գործող տարբեր ընկերություններում։ 

Այլ կերպ ասած՝ լուծվում է նաև ավարտականների զբաղվածության խնդիրը։

ՀԵՆՔ-ի աջակցությամբ իրականացվող կրթական այս ծրագրում ընդգրկված բոլոր ուսանողները միավորվել են մի գաղափարի շուրջ՝ անել ամեն ինչ, որպեսզի կարողանան իրենց լուման ներդնել երկրի վաղվա օրվա համար։

Նրանց դիտարկմամբ` կրթությունը, որն այսօր ստանում են՝ զենք է, որը կարող է մեծ դերակատարում ունենալ երկրի հզորացման համար։

Անգամ կարգախոս են մտածել, որը հնչում է ճիշտ այսպես․ ՀԵՆՔ՝ արդի ուսման հզոր զենք։

Ինչ վերաբերում է ավարտական վկայագրերի հանձնման արարողությանը, ապա այն սկսեց համալսարանի բակից, որտեղ տեղադրված է պատերազմում հերոսաբար ընկած զինվորների հիշատակին նվիրված հուշաքար։

Ուսանողները, դասախոսներն ու միջոցառման հյուրերը, քահանաների ուղեկցությամբ եղան հուշաքարի մոտ, որտեղ ծաղիկներ խոնարհելուց հետո, աղոթք բարձրացվեց առ Աստված՝ մարտում ընկած տղերքի հիշատակը հավերժացնելու համար։

Նկարում՝ Օրհնության կարգ՝ զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ․

Արդեն դալիճում, բացման խոսքով հանդես եկավ ՀԵՆՔ-ի նախագահ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, փոխգնդապետ Արմեն Բայրամյանը։ Նա ներկայացրեց, թե ինչպես մտահղացավ կրթական կազմակերպության ստեղծման գաղափարը, ինչպես զարգացավ այն ու ինչ արդյունք ունեն այսօր։

Նկարում՝ Արմեն Բայրամյանը․

Միջոցառումը վարում էր 44-օրյայի մասնակից Էդմոնդ Հովակիմյանը, ով պատերազմի հետևանքով զրկվել է թևից։ Նրա համար այդ օրը յուրահատուկ էր այնքանով, որ նրա ծննդյան օրն էր։  ՀԵՆՔ-ի տնօրեն Լիլիթ Սահակյանն Էդմոնդի համար անակնկալ էրն պատրաստել։

Էդմոնդ Հովակիմյանը խոստովանեց, որ այս ծննդյան օրը մյուսներից տարբերվեց ու այդ մասին նա երկար կհիշի։ Էդմոնդը միջոցառման ժամանակ հանդես եկավ «Հերոս տղերքը» երգի կատարմամբ (տեսանյութը՝ այստեղ)։

Իր «Շնորհակալ եմ» երգով ելույթ ունեցավ նաև երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդան Ամալյանը հերոսաբար ընկել է հայրենիքի համար մղված 44-օրյա պատերազմում։

Միջոցառման ժամանակ իր ելույով հանդես եկավ նաև հանդիսավար Արսեն Մանուկյանը։ Նա կարդաց իր ստեղծագործություններից մեկը, որը նվիրել է պատերազմի մասնակից հերոսներին։

Իրենց հրաշալի կատարումներով ելույթ ունեցան հայ երգչուհի (սոպրանո), ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանն ու «Արամ Խաչատրյան տրիո»-ի դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Նկարում՝ Արմինե Գրիգորյան

Նկարում՝ Աննա Մայիլյան

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց շնորհակալագրերի և պատվոգրերի հանձնման արարողություն։ Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ նպաստել են կազմակերպության առաջխաղացմանն ու աջակցել ուսանողներին ուսումնառության հարցում՝ խրախուսվեցին շնորհակալագրերով։

 Միջոցառման ավարտին տեղի ունեցավ օրհնության կարգ։

Արմինե Մկրտումյան