Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանըՊետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՇաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել էՀայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը700 տեղ հզորությամբ կրթահամալիր Վարդենիսում. Փաշինյանը քննարկել է AMAA-ի հետ իրականացվող ծրագիրըՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ ԴատԿասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ2026 թ.-ի հուլիսի 1-ից փոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգըԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից դուրս բերել իր ռազմաբազաներըՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանՍրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է ՀայաստանԳրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարելՀեռացող Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարիԵկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա ՍաֆարյանինԿյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ ԻվանովըԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՓաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. ԶախարովաՔարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor
Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել էՓաշինյանը հայտնել է, որ 413 հազար դրամի հող է վերադարձվել պետությանը «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խnշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍԴ բոլոր դատավորները, բացի մեկից, նշանակված են մի քաղաքական ուժի կողմից, այստեղ խնդիր ենք տեսնում. ՕրբելյանՔննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՏեր Գարեգին քահանա Արսենյանը կկարողանա այցելել Մուղնիի եկեղեցի, պատարագ մատուցել, բայց հոգևորականների հետ շփվել չի կարելիԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՍա ձեզ դարձնում է շատ վերահսկելի․ Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսի IMEI-ի վերահսկման մասինԵրևանի հենց կենտրոնում գտել և ձերբակալել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողինԿաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 26-ի դրությամբԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի զինյալների դեմ հարվածներ հասցնելու մասին
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայում գերիներ կփոխանակեն. ԲուդամովԸնդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. ՕսկանյանՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն իր հայկական արմատների մասին հուշագրություն կհրատարակիՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգըԱդրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետՇիրակի մարզում «Mitsubishi»-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել ենՎարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը․ ՔԿ
Հայտնի է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան և Ադրբեջան այցի հիմնական նպատակը
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. Անահիտ ՄանասյանԱլեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ ՔոչարյանինԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց․ Մհեր Գրիգորյանի ելույթը՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Քաշի զգալի կորուստ, հյուծվածություն, գիտակցության ժամանակավոր կորուստներ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող անձը 45 օր է՝ հացադուլի մեջ է
Սեդա Սաֆարյանն ասել է, որ կուսակցական գործունեությամբ չի զբաղվել. դատավորի պարզաբանումը
Հասարակություն

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։

Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։

Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։

Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։

Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։

Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։

– Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

– Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։

Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։

Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։

Փոխհատուցման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։