Իրանը եղել է Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք․ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան
Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք։ Հարաբերությունները ՀՀ-ի հետ առավել կզարգանա՝ նոր ստեղծվող կառավարության շրջանակներում։ Այս մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային և փոխադարձ շահերի հիման վրա։ Այդ սկզբունքը չի փոխվում։ Պետք չէ ազդվել տարբեր ԶԼՄ-ների կողմից թողարկվող գովազդներից»,- նշեց դեսպանը։
Նշենք, որ այսօր Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է ընթանում։