Ալիևը մեկնել է օկուպացված Շուշի և Ստեփանակերտ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա օկուպացված Շուշիում նա մասնակցել է Հանրային ծառայությունների կենտրոնի բացմանը, իսկ Ստեփանակերտում ծանոթացել է, այսպես կոչված, «Ղարաբաղի համալսարան»-ում (Խմբ.-Արցախի պետական համալսարան) կատարված աշխատանքներին: