Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանը
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու միջխորհրդարանական հարաբերություններն ու հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցերը», - նշեց նա: