Խնդրում եմ հայտնաբերել իմ մասին կեղծ լուրեր տարածող՝ «Tej Lurer» էջը շահագործողին և ենթարկել պատասխանատվության․ Արիանա Հովսեփյանը՝ Վահե Ղազարյանին (լուսանկարներ)
Սույն գրությամբ դիմում եմ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին
Հարգելի՛ պարոն նախարար,
Ֆեյսբուքյան «Tej Lurer» էջը (https://www.facebook.com/anna.avagyan.3994) նամակներ է ուղարկել Անիտա Հարությունյանի էջին, որոնցով իմ պատիվն ու բարի համբավը արատավորող և կեղծ տեղեկություններ է հայտնել վերջինիս, որպեսզի Հարությունյանն այդ մասին հայտարարի ֆեյսբուքյան տեսանյութերում։
Կից ներկայացնում եմ նամակագրությունը, որում երևում են նշված տեղեկությունները, խնդրում ու պահանջում եմ հանձնարարել բացահայտել օգտահաշիվը շահագործողին, հայտնաբերել ու ենթարկել պատասխանատվության։
![]()
![]()
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն