Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների տարածքով տարանցման ընթացակարգի մասին համատեղ համաձայնագրից
Ուկրաինայի կառավարությունը որոշել է դուրս գալ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում Համագործակցության երկրների տարածքով տարանցման ընթացակարգի վերաբերյալ կնքված համաձայնագրից։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
«Հավանության է արժանացել «Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների տարածքներով տարանցման ընթացակարգի մասին համաձայնագրից դուրս գալու մասին» օրենքի նախագիծը»,- գրել է նա տելեգրամ ալիքում։
Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են Ռուսաստանի, Բելառուսի, Սիրիայի, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերից դուրս գալու մասին։