Վաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչին
Քաղաքականություն

«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի հարզատներից Մանե Վարդանյանը մանրամասներ է հայտնում դատական պրոցեսից․

«Էսօր Հայաստանի նորագույն պատմության «ամենավտանգավոր հանցագործներից» մեկի՝ սեփական ուղեղ ունեցող, հայրենիքը սիրող, սեփական քրտինքով հայրենիքում մի բան ստեղծած ու ստեղծածը մեծ դժվարությամբ պահել ու շարունակել փորձող, հանձնվող (թշնամուն նվիրվող) հայրենիքում հանձնողների հետ անհաշտ ապրող, բայց և, երբեք իր գործողություններում օրենքի սահմանները չանցնող մեր Սամվելի «Ավտոբուսի գործով» հերթական դատական նիստն էր։

Սամվելին շատ ռեակտիվ բռնեցին, էն դեպքից հետո, երբ մեր բոլորի, էդ թվում՝ իր  հարկերից սնվող իշխանական պատգամավորին հանրային պարսավանքի էր ենթարկել հանրային վայրում։ Սամվելին դժոխքի միջով են անցկացրել ու շարունակում են անցկացնել։ 

Փառք Աստծո, արժանապատիվ իրավապաշտպաններ կան, որոնք անշահախնդիր փորձում են պաշտպանել Սամվելին, ինչը մեր էսօրվա իրականության մեջ արդեն իսկ հերոսություն է, բայց ի՞նչ է կատարվում, իսկ կատարվում է հետևյալը՝ քանի որ ազատությունից զրկվելու հետևանքով Սամվելը կորցրել է և՛ իր աշխատանքները, և՛ իր խառը ֆինանսական մանյովրների՝ վարկեր, պարտքեր հնարավորությունները, և՛ իր  քրտինքով  տարիների ընթացքում ստեղծած գործով զբաղվելու հնարավորությունը, պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի թույլատրվեր գոնե բանկեր այցելել ու ԱՁ-ի գործունեությունը մասամբ վերականգնել։ 


Ի՞նչ ասել է՝ մասամբ, սա նշանակում է, որ իր օրավարձով տրվող սենյակներում գոնե կարողանա ընդունել ոչ ՀՀ քաղաքացի հյուրերի՝ զբոսաշրջիկների  սեզոնն է։ Այսինքն մարդկանց, ովքեր ներհայաստանյան քաղաքական կյանքում չկան, այսինքն՝ Սամվելը որևէ ձևով չի կարող ներգործել, «դրդել» էդ մարդկանց «պետական հեղաշրջման» կամ իշխանությունը սասանող որևէ քայլի։

Միջնորդությունը ներկայացվել էր հունիսի 20-ին։ Բանկեր այցելության մասով դատարանն ինչ-որ ճշտումներ պիտի աներ, իսկ ԱՁ-ի աշխատանքի մասամբ վերականգնման մասով դատարանը հավելյալ փասթաթղթեր էր պահանջել՝ որոշում կայացնելուց առաջ քննելու համար։ էսօր, հունիսի 20-ից 2 շաբաթ անց պարզվեց՝ բանկեր այցելության մասով անհրաժեշտ ճշտումներ դեռ չեն արվել, իսկ ԱՁ-ի գործունեության մասով դատարանը երկար-բարակ, խուճուճ՝ մահկանացուներիս դժվար հասանելի լեզվով ինչ-որ բաներ արագ-արագ ասեց, վերջում պարզվեց՝ ոչ մի լավ բան, ոչ մի լուրջ առաջընթաց, այսինքն՝ մոտավոր էսպես է ստացվում․ «լավ, ընդունի հյուրեր, բայց մի շփվիր ու booking կայքում հաշիվդ էլ չես կարող օգտագործել», ինչն աբսուրդ է, որովհետև համ նույն բակային տարածքում է տրվող օրավարձով սենյակներն ու մեր տունը/բակը համ էլ մեր տանը լեզուների մասնագետ Սամվելն է, դե, իսկ booking ծրագրից մեր ընտանիքում ոչ ոք գաղափար չունի, միշտ Սամվելն է զբաղվել դրա կառավարմամբ: Պատկերացնելի է, չէ՞ աբսուրդը, իբր մի  քիչ ընդառաջեցին, իսկ իրականում ոնց որ ձեռք առնեն։

Դե, իսկ հանրային մեղադրողի մասով ուղղակի ուզում եմ լռել, Սամվելին դրել է շատ լուրջ պետական հեղաշրջում կազմակերպողի տեղ։ Մեղա, մեղա։ Ասում է՝ արտասահմանցիքի հետ էլ կարող է շփվի քաղաքականության մասին։ Եկեք բերանը կարեք, ի՞նչ ասենք։

Հերիք չի՝ Սամվելին ազատությունից են զրկում,   դեռ մի բան էլ պարտքերի մեջ խրելով՝ խոր անդունդն են նետում, որ էս ամբողջ պատմությունից դուրս գալուն պես կարողանա միայն մտածել կուտակած պարտքերի մասին։ Թե բա՝ հարկատուն հերոս է․․․  

Մի կրակոցով 2 նապաստակ են խփում էլի, հա՛մ վրեժ են լուծում Սամվելից՝ իզոլացնելով, անասելի դժվարությունների միջով անցկացնելով ու, ըստ իրենց, լիկվիդացնելով, հա՛մ մյուս արժանապատիվ հայերի աչքն են վախացնում, որ որևէ իշխանականի հանրային պարսավելուց առաջ «լավ» մտածեն ու Սամվելի օրինակն աչքի առաջ ունենալով՝ լռեն։ Բայց ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ»։