Իշխանության համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքը իրենց կրքերն են
Դարձյալ ցավով պետք է փաստենք, որ մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն: Այդ մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկած հավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագատ Սրբազանը․
«Այս իշխանությունը զուտ խոսքով ցույց է տալիս, թե իր համար Սահմանադրությունը իբր հիմնարար արժեք է, ուստի ձգտում է բարեփոխել, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց է հասկացել, որ իրենց համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքը իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն է, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի ու խորը ճգնաժամի մեջ»,- նշել է Սրբազանը։