Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«2022 թվականին Երևանը և Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններով, այսինքն` Արցախը ներառյալ»,- ասել է Ֆիդանը։