Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Ինչպես նշում են ադրբեջանական լրատվականները՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում դրական միտումներ են նկատվում: Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Ես հավատում եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում մենք մեր ներդրումը կունենանք ԹՊԿ անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում»,-ասել է Տոկաևը։