Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը
Քաղաքականություն

ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Դատախազությունը մրցել են բանակային խաղերում

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից:

Մրցումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում հաղթող է ճանաչվել և զբաղեցրել առաջին տեղը ՊՆ ռազմական ակադեմիայի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՆ երրորդ բանակային կորպուսի, իսկ երրորդը հորիզոնականը՝ Հատուկ բանակային կորպուսի թիմը: Բանակային խաղերի ընդհանուր մրցումներում կրկին առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են ՊՆ ռազմական ակադեմիայի և ՊՆ երրորդ բանակային կորպուսի թիմերը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պետական պահպանության ծառայության թիմը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցումների մասնակիցներին բանակային խաղերին մասնակցության համար և ընդգծել, որ ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցումները լրացուցիչ հնարավորություն են՝ առողջ ապրելակերպի նկատմամբ ևս մեկ անգամ ուշադրություն գրավելու համար:

Առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի շրջանակում անցկացվել են նաև տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:

Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով`1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն՝ համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով: