Կատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը
Սպորտ

«Փյունիկը» բրազիլացի, պորտուգալացի ու ուկրաինացի նոր ֆուտբոլիստներ ունի

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երեք նորեկ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսի հետ։

Ժոաուն պորտուգալական հեղինակավոր «Սպորտինգի» ակադեմիայի սան է: Մինչև 2012 թվականը, Պարեդեսը հանդես է եկել «Սպորտինգի» տարբեր տարիքային խմբերում՝ հասնելով մինչև 17 տարեկանների թիմին: Ժոաուն մինչև «Փյունիկ» տեղափոխվելը ելույթներ է ունեցել բացառապես Պորտուգալիայում: Պորտուգալիայի երկրորդ լիգայում Պարեդեսը խաղադաշտ է դուրս եկել 73 անգամ և դարձել 2 գոլի հեղինակ: Տպավորիչ է Ժոաուի վիճակագրությունը Պորտուգալիայի գլխավոր գավաթի խաղարկությունում, որտեղ, ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 11 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ:

Ակումբը պայմանագիր է կնքել նաև 31-ամյա ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչի հետ:

Կուլաչը կարիերայի սկզբում հանդես է եկել Դոնեցկի «Օլիմպիկ» թիմում: 2010 թվականին Ուկրաինայի ամենահեղինակավոր ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», ձեռք է բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Այնուհետև, 31-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով 9 տարի շարունակ հանդես է եկել թուրքական, հունգարական ու ուկրաինական տարբեր թիմերում: Ներքին առաջնության հեղինակավոր թիմերից Կուլաչը խաղացել է Լուգանսկի «Զարյայում», «Ալեքսանդրիայում» և «Վորսկլայում»: Ուկրաինացին հանդես է եկել նաև թուրքական «Էսկիշեհիրսպորում» և հունգարական «Գոնվեդում»:

2020 թվականին Կուլաչը ազատ գործակալի կարգավիճակում միացել է հայրենի երկրի «Վորսկլա» ակումբին, որի կազմում անցկացրած 78 խաղում դարձել է 33 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Կուլաչի կարիերայում պետք է առանձնացնել 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով նա դարձել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու՝ 15 գոլով:

Վլադիսլավը «Վորսկլայի» կազմում 2 գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլում՝ գրավելով Լիսաբոնի «Սպորտինգի» և ադրբեջանական «Քարաբաղի» դարպասը:

2021 թվականից Կուլաչը 2 տարի հանդես է եկել Կիևի «Դինամոյում», որը մարզում էր Միրչա Լուչեսկուն: Վլադիսլավը 8 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի երիտասարդական հավաքականում և դարձել 3 գոլի հեղինակ: Կուլաչն արդեն հատել է կարիերայի 200 հանդիպման շեմը, իր անվան դիմաց գրանցել 56 գոլ ու 13 արդյունավետ փոխանցում:

Բացի այդ, «Փյունիկը» պայմանագիր է կնքել նաև 31-ամյա բրազիլացի պաշտպան Ալեմաոյի հետ:

Ալեմաոյի նախորդ ակումբը եղել է «Արարատ-Արմենիան», որտեղ նա հանդես է եկել 2020 թվականից. մասնակցելով 119 հանդիպման պաշտպանը դարձել է 10 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը՝ «Արարատ-Արմենիայի» հետ դառնալով Հայաստանի գավաթակիր:

Ալեմաոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի երկրի «Սաո Կառլոսում», որից հետո կարիերան շարունակել է պորտուգալական ակումբներում: Բրազիլացին հանդես է եկել «Տուրիզենսեում», «Մարիտիմոյի» երկրորդ թիմում, «Լեյշոէշում» և «Օլիվեյրենսեում»: Պորտուգալիայի 2-րդ լիգայում Ալեմաոն անցկացրել է 171 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի դրանից, 31-ամյա ֆուտբոլիստը 20 հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի գավաթի, ինչպես նաև լիգայի գավաթի խաղարկություններում:

Ալեմաոն Հայաստանի գործող գավաթակրի կազմում մասնակցել է 10 եվրագավաթային հանդիպման: Նախորդ մրցաշրջանում «Էգնատիայի» հետ խաղում բրազիլացին բացել էր գոլերի հաշիվը եվրոպական մրցաշարերում: