ՀՀ-ն 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը․ քաղաքագետ
Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։ Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։ Այդ մասին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքում իր ելույթում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանը, Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ»,- նշել է քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադարձել է Շարժմանը․
«Այս շարժման կարևորագույն ձեռբերումներից, նպատակներից և արդյունքներից մեկն այն է, որ ձևավորվել է մի հարթակ, որտեղ կարող ենք քննարկել մեր խնդիրներն առանց պաթոսի, այլ իսկապես խոսել այն իրողությունների մասին, որոնք գոյություն ունեն և դրանք հաշվի առնելով կառուցել Հայաստանի զարգացման ամենաիրատեսական և կարևոր սցենարները»։