ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԱդրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. ԱլիևԴատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը
Չենք կարող հաշտվել այս անպատվության հետ․ ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի մոտ (ուղիղ)
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանցի զինվորի կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի մասին (տեսանյութ)
Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան
Ստրասբուրգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների դեմ«Խաղաղությունը» թշնամուն «թևեր» է տվել... կողպված դուռն էլ չի օգնիՌուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ի՞նչ հոդվածներով է քրեական վարույթ հարուցվել հայ կնոջը վիրավորում հասցրած шդրբեջшնցի զինծառայողի նկատմամբ և ի՞նչ պատիժ է սպասվում նրան
Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ ԽաչատրյանԶաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը օկուպացված Շուշիում քննարկել են ռազմավարական դաշնակցությունըՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էԱյնթապում բախվել են Mercedes Vito-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Կիպրոսի դեմ խաղում (տեսանյութ)
Գորիսի դիրքերից մեկում զինծառայող է մահացել. նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. News.am
Ադրբեջшնցին կնոջ տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները (տեսանյութ)
Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Արիանա Հովսեփյանի մերժվել է. Գարիկ Սահակյան
Թոշակները նվազագույնը կավելանան 500 դրամով, առավելագույնը՝ 1200 դամով. ՀՀ ԱԲՆ պաշտոնյա
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գիշերը մի քանի ժամում Սարյան փողոցում մայթը զավթել են և կրպակ տեղադրելԿասեցնել Ադրբեջանի հայшտյшց քաղաքականությունը. Պարգև Սրբազանը դիմել է Ինտերպոլի ղեկավարին, ԱՄՆ պաշտոնյաներինԻլհամ Ալիևը Հայաստանի 3 նախագահներին ռազմական հանցագործներ է անվանելՆիկոլ Փաշինյանի «խորհրդավոր» հյուրըՑրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել
Հասարակություն

10 հարց ու պատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է առավել հաճախ հնչող 10 հարցերի պատասխանները՝  ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։

ՀԱՐՑ 1․ Ովքե՞ր են համարվում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի շահառուներ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում այժմ դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։

ՀԱՐՑ 2։ Շահառուն ինչպե՞ս կարող է դիմում ներկայացնել ծրագրի առաջին փուլից օգտվելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Հունիսի 15-ից դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան․ դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ։
Հուլիսի 15-ից կընդունվեն դիմումներ նաև անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, որի համար պարտադիր է առնվազն 2 անչափահաս երեխայի առկայությունը, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար։

 ՀԱՐՑ 3․ Առաջին փուլի շահառուները մինչև ե՞րբ կարող են դիմում ներկայացնել։
 ՊԱՏԱՍԽԱՆ։ Առաջին փուլի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 30-ն է։

ՀԱՐՑ 4․ Եթե, օրինակ՝ ընտանիքի 5 անդամներից 3-ը ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել ու դիմել են ծրագրից օգտվելու համար։ Արդյոք ընտանիքի մյուս երկու անդամները հետագայում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում` կարո՞ղ են օգտվել ծրագրից՝ որպես առանձին ընտանիք։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, նշված օրինակում եթե ընտանիքի մյուս անդամները (երկու անդամը) ևս ձեռք բերեն քաղաքացիություն, ապա, ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում, կարող են համարվել միջոցառման շահառու։

ՀԱՐՑ 5։ Եթե անձը համապատասխանում է ծրագրի պայմաններին, սակայն ունի վատ վարկային պատմություն, արդյոք հնարավորություն ունի օգտվել ծրագրից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Տվյալ դեպքում շահառու ընտանիքի որևէ չափահաս անդամ կարող է հանդիսանալ գործարքի կողմ, և խորհուրդ է տրվում ընտանիքի անունից գործարքը ստորագրի այն անձը, ով ունի դրական վարկային պատմություն։ Այնուամենայնիվ, ընտանիքի բոլոր անդամների վատ վարկային պատմության պարագայում կնախաձեռնվեն անհատական լուծումներ։

ՀԱՐՑ 6։ Որո՞նք են համարվում ցանկացած այլ կազմի ընտանիքներ, և ի՞նչպես կարող են բանկից ստանալ աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե, օրինակ՝ ընտանիքը բաղկացած է 5 անդամից և նրանք նախընտրում են բնակարանը ձեռք բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 4 մլն դրամ արժեքով բնակավայրերից որևէ մեկում՝ այս դեպքում ընտանիքին հասանելիք աջակցության չափը կկազմի 20 մլն դրամ, և եթե գործընկեր ֆինանսական կազմակերպությունը (բանկը) այդ ընտանիքի վարկունակության գնահատման արդյունքում կորոշի ընտանիքին տրամադրել ևս աջակցության առնվազն 50 % վարկ՝ իրենց կողմից մարումներն իրականացնելու նպատակով, ապա այս դեպքում ընտանիքը կարող է ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, արդյոք ընտանիքում կա 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված, կերակրողին կորցրած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, թե ոչ։

ՀԱՐՑ 7։ Գործող հիփոթեք ունենալու պայմանն արդյոք վերաբերում է նաև այն ընտանիքներին, որոնք դեռևս չունեն հիփոթեք, սակայն առաջիկայում նախատեսում են հիփոթեքով բնակարան ձեռք բերել։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագրի առաջին փուլի շրջանակում օգոստոսի 1-ից կարող են դիմել այն հայրենակիցները, ովքեր 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ։ Այս դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափն է (բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում)։
2024 թ․ մայիսի 16-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքները չեն կարող օգտվել ծրագրից։

ՀԱՐՑ 8։ Եթե ծրագրի առաջին բաղադրիչից օգտվող ընտանիքում ծնվում է երեխա, առաջիկայում դիմում ներկայացնելու դեպքում հավաստագրում կներառվի արդյոք նորածին երեխան:
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, ծրագրի շահառու կարող են համարվել նաև մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։

ՀԱՐՑ 9։ Ընտանիքի չափահաս անդամը կարող է արդյոք առանձին դիմում ներկայացնել և ստանալ հավաստագիրը 3 մլն դրամի չափով:
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե բավարարում է ծրագրի մյուս պայմաններին։

ՀԱՐՑ 10։ Հավաստագիրը ձեռք բերելուց հետո, շահառուի՝ սահմանը հատելու դեպքում, արդյոք վերջինս կզրկվի բնակարանի իր բաժնեմասից:
ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը միաժամանակ կամ մեկ անչափահաս անդամը նույն նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր ՀՀ սահմաններից դուրս գտնվեն, ապա տվյալ ծրագրի շրջանակում տրվող աջակցությունը դադարեցվում է (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)։