Վաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչին
Քաղաքականություն

Ե՛վ Ֆրանսիան, և՛ Մեծ Բրիտանիան լուրջ են վերաբերվում ՌԴ-ի «սպառնալիքին» և աջակցում են Ուկրաինային. Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան հայտնվել են քաղաքական ճոճանակի վրա, բայց ճոճվում են հակափուլերով: Երբ բրիտանացիները ճնշող մեծամասնությամբ ընտրեցին պրագմատիկ կենտրոնամետ կառավարություն, երք օր անց՝ Ֆրանսիան գնաց հակառակ ծայրահեղության: Կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծվեց կախյալ խորհրդարան, որտեղ ուժեղացան և՛ ծայրահեղ աջերը, և՛ ծայրահեղ ձախերը:

Լոնդոնում քաղաքական քաոսի ժամանակաշրջանը, որը սկսվել է դեռևս 2016 թվականին՝ «Brexit»-ի խորհրդային քվեարկությամբ, կարող է վերջապես ավարտվել: Փարիզում՝ ընդհակառակը, նոր է սկսվում։ Նույնիսկ այն հանգամանքը, որ ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորումը երկրորդ փուլում ավելի վատ հանդես եկավ, քան ընտրությունների առաջին փուլում էր, այնուամենայնիվ հնարավոր չէ թաքցնել  փաստը, որ ցենտրիստների դիրքերը ֆրանսիական քաղաքականության մեջ նվազում են, և դրա հետ մեկտեղ էլ թուլանում է նախագահ Էմանուել Մակրոնի հեղինակությունը:

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքական ցիկլերն այս փուլում համաժամանակյա չեն։ Հակառակ վաղեմի մրցակցությանը, երկու երկրների համար այսօր, առավել քան երբևէ, իմաստ ունի լինել նույն հարթության վրա և համագործակցել: Նրանք հարևան և դաշնակից ժողովրդավարություններ են՝ համեմատելի բնակչությամբ: Երկուսն էլ պահպանում են գերտերության որոշ հայտանիշներ, ինչպիսիք են միջուկային զենքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամությունը, բայց չունեն տնտեսական այնպիսի հզորություն, որը լիարժեք կպաշտպանի բացարձակ ինքնուրույն քաղաքականություն վարելու նրանց շանսերը:

Ե՛վ Ֆրանսիան, և՛ Մեծ Բրիտանիան, տարբեր ժամանակաշրջաններում փորձել են առաջատար դեր խաղալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ջանքերում: Երկու երկրներն էլ լուրջ են վերաբերվում Ռուսաստանի “սպառնալիքին” և վճռականորեն աջակցում են Ուկրաինային։ Վերջին տասնամյակների ընթացքում Ֆրանսիան և Բրիտանիան նաև Եվրոպայի առաջատար ռազմական ուժերն են եղել, թեև դա կարող է փոխվել ժամանակակից Գերմանիայի վերազինման արդյունքում:

Սակայն Մեծ Բրիտանիայի իրական ազդեցությունը Եվրոպայի ապագայի վրա սահմանափակվեց Brexit-ով: Օգտվելով բրիտանացիների բացակայությունից՝ Մակրոնը որոշեց ինքնուրույն ձևակերպել իր ծրագրերը՝ ԵՄ ապագայի հարցում։ Սակայն Եվրոպայում առաջնորդության նկատմամբ ֆրանսիայի առաջնորդի հավակնությունները առաջիկայում հավանաբար կթուլանան, ինչպես նաև հավանաբար կթուլանա նրա ներքին քաղաքական մանդատը:

Այնուամենայնիվ, միջազգային խնդիրները, որոնց արդեն բախվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Եվրոպան, չի բացառվում, որ սկսեն ավելի սրվել հաջորդ տարիներին: Ուկրաինայում հակամարտությունը կարծես թե մտել է փակուղի, և աճում է նաև ռուսական ճեղքման հեռանկարի շուրջ եվրոպական անհանգստությունները: Տարեվերջին Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունը կարող է նոր իրավիճակ ստեղծել նաև ՆԱՏՕ-ի և միջազգային առևտրային համակարգի համար: Դա, իր հերթին, նոր մարտահրավերներ կարող է առաջ բերել Եվրոպայի կայուն զարգացման ու անվտանգության համար։

Տեսականորեն, Ֆրանսիային և Բրիտանիային սպառնացող այս ընդհանուր մարտահրավերների պատասխանն ինքնին հուշում է ավելի սերտ համագործակցություն և լայն եվրոպական դաշինքի ձգտում՝ նվազեցնելու համար մայրցամաքի խոցելիությունը: Իրականում, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Միացյալ Թագավորության քաղաքականության մեջ վերջին փոփոխությունները ավելի կբարդացնեն նման համագործակցությունը։ Եթե Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունն արտացոլի քաղաքական արմատականների առաջնահերթությունները, ապա դա հակասության կհանգեցնի Մեծ Բրիտանիայի նոր կառավարության տեսակետների հետ։ Ե՛վ ծայրահեղ ձախերը, և՛ ծայրահեղ աջերը Փարիզում շատ ավելի կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քան Մակրոնի, կամ Սթարմերի կառավարությունները:

Սթարմերի լեյբորիստական կառավարության պատկերացումներն ավելի համահունչ են Գերմանիայի իշխող կոալիցիայի ներկայիս քաղաքականությանը՝ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ: Եվ իսկապես, իր պաշտոնավարման երկրորդ օրը Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմիին Բեռլինում ընդունեցին ակնհայտ ջերմությամբ։

ՄԹ նորընտիր վարչապետ Սթարմերը և Լամմին ընդգծված եվրոպամետ հակումներ ունեն, թեև նրանք պետք է հաշվի առնեն այն փաստը, որ Բրիտանիան ԵՄ անդամ չէ, ինչը լեյբորիստական կառավարությունը խոստացել է չփոխել: Փոխարենը, նրանց նպատակն է համաձայնության գալ ԵՄ-ի հետ անվտանգության նոր պայմանագրի շուրջ, սակայն «անվտանգությունը» սահմանել հնարավորինս լայն իմաստով՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգետիկան, կլիման, օգտակար հանածոները և այլն: Սա, իր հերթին, կլինի այն լծակը, որը դուռ կբացի ԵՄ-ի հետ ընդհանուր առմամբ ավելի մեծ համագործակցության համար՝ առանց շոշափելու ԵՄ միասնական շուկայում Մեծ Բրիտանիայի անդամակցության կամ մաքսային միության զգայուն հարցերը:

Թեև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ավելի սերտ համագործակցության վերաբերյալ լեյբորիստների գաղափարները ողջունվեցին Գերմանիայում, Լեհաստանում և Շվեդիայում, այնուամենայնիվ անվտանգության նոր պայմանագրի վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը՝ մնում է վճռորոշ: Սակայն Ֆրանսիան կարծես պատրաստվում է ավելի շատ կենտրոնանալ իր ներքին խնդիրների շուրջ, և կարող են երկար ամիսներ անցնել, մինչև նրա կառավարությունը կարողանա համարժեք արձագանքել համաեվրոպական խնդիրներին»: