Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, Ալմա Աթայով սահմանազատմանը
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որով Վեհաժողովը, ի թիվս այլնի.
- Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;
Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։