Փաշինյանն ու Փեզեշքիանը իրենց հավատարմությունն են հայտնել ձեռքբերված պայմանավորվածություններին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Փաշինյանն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: