Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Մամուլ

Հայկական ղեկավարությունը հանձնեց Ղարաբաղը գիտակցաբար. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

- Հայաստանի իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, որ վերջիններս ղեկավարվում են Ռուսաստանի կողմից, եւ նրանց բոլոր քայլերը համաձայնեցված են Կրեմլի հետ: Նման բան իսկապե՞ս կա, Դուք նման տեղեկություններ ունե՞ք:

- Գիտեք, անկեղծ ասած, ես հայկական կողմից այդ մասին շատ եմ լսել, շատ եմ կարդացել, բայց ես առաջին օրը չէ, որ տարածաշրջանի խնդիրներով եմ զբաղվում, ուզում եմ ասել, որ մեզ մտահոգում է այն, որ Մոսկվան հեռացել է այդ ամենից եւ կողքից պարզապես հետեւում է. ոչ թե չի աջակցում, այլ հեռացել է և ուղղակի հետևում է տեղի ունեցող իրադարձություններին, որոնք կարող են ողբերգական բնույթ ստանալ: Մենք կուզեինք, որ Մոսկվան ինչ-որ կերպ խառնվեր տեղի ունեցողին՝ աջակցելով կողմերից մեկին գոնե, բայց, ցավոք, դա չկա:

- Իսկ ինչո՞ւ դա տեղի ունեցավ, Մոսկվան հետաքրքրվա՞ծ չէ հայաստանյան ներքաղաքական գործընթացներով: Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանի համար կորցրե՞լ է իր նշանակությունը:

- Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ տեղի է ունեցել ինչ-որ լուրջ խզում երկու երկրների հարաբերությունների միջև, և դա սկսեց շատ սուբյեկտիվ բնույթ ստանալ: Ինչ-որ մի բան է եղել Պուտինի ու Փաշինյանի հարաբերություններում, հասկանո՞ւմ եք, տպավորություն է առաջանում, թե ռուսական կողմը դադարել է վստահել Փաշինյանին: Թե ինչ է տեղի ունեցել՝ չեմ կարող ասել, ես, իհարկե, ենթադրում եմ, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, բայց այդ մասին հայտարարել չեմ կարող, որովհետև ապացուցողական բազա չունեմ: Բայց մի բան հստակ է` երկու երկրների ղեկավարությունների միջև օտարացում կա: Արդյոք դա հայերի ծրագրած քաղաքականության մի մա՞սն էր, չգիտեմ, բայց կարծում եմ, որ շատ դեպքերում հայկական կողմն է մեղավոր, որը շատ նեգատիվ գործընթացներ հենց ինքը հրահրեց: Չէին լսում Մոսկվային` նույն Արցախի հարցում և այլ հարցերում, ինքնուրույն քաղաքականություն էին վարում, իսկ հետո ամբողջը վերագրեցին մեր սխալներին: Իհարկե, մենք սխալներ ունեցել ենք, սակայն ոչ այդ աստիճանի կամ մակարդակի, որոնց մասին խոսում է Փաշինյանը:

- Ձեր նշած խզումը, կարծում եք, կվերականգնվի՞, օրինակ, Փաշինյանի` իշխանությունից հեռացումից հետո, հարաբերությունների ռեանիմացիա հնարավո՞ր է:

- Գիտեք, ես ուզում եմ Ձեզ պարզապես ասել, որ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ չկան, հայաֆոբիա չկա ընդհանրապես: Հայերը Մոսկվայում, իրենց կոմֆորտի մեջ` հանգիստ են զգում, եւ մեր ամբողջ քննադատությունն ուղղված է ոչ թե հայերի դեմ, այլ կոնկրետ ղեկավարության ու կոնկրետ վարչապետի դեմ: Մենք մեր նեգատիվ վերաբերմունքը չենք տեղափոխում հայ ժողովրդի վրա. մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ընդ որում՝ ՌԴ քաղաքացիություն ստացած հայերն իրենց շատ ինքնավստահ են զգում, նրանք կարիերա են կառուցում, ծառայում են բանակում, պատերազմում են Ուկրաինայում, հասկանո՞ւմ եք: Մենք նույնիսկ մեր ենթագիտակցության մեջ նրանց որպես երկրորդ սորտի մարդ չենք դիտարկում՝ նրանք լիարժեք քաղաքացիներ են, եւ վերջ: Այս պատճառով մեզ համար մի տեսակ տարօրինակ է, երբ լսում ենք, որ Հայաստանում սկսում են ռուսաֆոբ հայտարարություններ անել, Ռուսաստանին ինչ-որ բաներում մեղադրել: Կրկնում եմ` Ռուսաստանն ինչ-որ սխալներ երեւի թույլ է տվել, բայց դրանք այդ մեծության չեն ու դրանք հայկական ղեկավարության նշած սխալները չեն:

- Գուցե Ձեր տեսանկյունից այդ սխալները մեծ չեն, բայց մեզ համար չափազանց ողբերգականու ծանր գին են արժեցել, ու հենց դրանով է ամեն ինչ բացատրվում:

- Եթե Դուք նկատի ունեք Ղարաբաղի խնդիրը. ղարաբաղյան հարցը Փաշինյանը տապալեց, ես դա գիտեմ որպես մարդ, ով առաջին տարին չէ, որ այդ հարցով է զբաղվում, հասկանո՞ւմ եք: Ես չեմ ուզում գովազդել ռուսական կողմին, երբ խոսում եմ ռուսական կողմի սխալների մասին, չեմ ուզում դրանք մաքրագործել։ Փաշինյանի գալը մեր բացթողումն էր, մենք գիտեինք, որ Փաշինյանը գալու է իշխանության, Մոսկվան գիտեր, բայց ոչինչ չարեց այդ գործընթացը կանխելու համար: Մենք գիտեինք, թե ինչ է լինելու հետո… ողբերգություն, կարճ ասած:

- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը հիմա ձեռնտու է ռուսական ղեկավարությանը՝ պայմանավորված կողմնակի այլ հանգամանքներով, օրինակ, Ուկրաինայում պատերազմով:

- Շատ եմ ուզում ասել, որ Հայաստանում շատ են չափազանցնում ուկրաինական ֆակտորի նշանակությունը: Այդ հարցը չի ազդում մեր քաղաքականության վրա՝ հետսովետական տարածքում՝ ներառյալ Անդրկովկասը: Ասում են՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, այո, զբաղված է, մենք պատերազմում ենք և լուրջ ենք պատերազմում, բայց, կներեք, իհարկե, երբ որ մենք հաղթենք, մենք տարբեր ենք լինելու, ահա թե ինչն է նրանց անհանգստացնում և կատաղեցնում: Մենք այլևս չենք հանդուրժելու մեր հասցեին անպատասխանատու հայտարարություններ մի շարք հետխորհրդային պետությունների կողմից։ Այ, դա է բոլորին անհանգստացնում: Դա է խնդիրը՝ պետք է օբյեկտիվ գնահատական տալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում: Տեսեք` Եվրոպայում ինչ է կատարվում. Մակրոնը պարտվեց, Շոլցը պարտվեց, Բայդենը պարտվում է, Անգլիան է ճգնաժամի շեմին կանգնած․ ընդամենը կես տարի առաջ կարո՞ղ էիք դա պատկերացնել: Մի կողմ դրեք Ուկրաինան ու տեսեք, թե ինչ զարգացումներ են գնում, ի՜նչ Հայաստան, ի՜նչ Ադրբեջան, ի՜նչ Վրաստան, դրանք երկրորդական ֆակտորներ են, որ շատ կարևոր  են Ռուսաստանի համար: Սխալներ ասելով՝ ես այլ բան նկատի ունեմ:

- Իսկ ի՞նչ նկատի ունեք:

- Ղարաբաղը․․․ մենք թույլ տվեցինք, որ գործողություններն անցնեն ուժային տարբերակի, պատերազմի, չկանգնեցրինք պատերազմը: Մենք՝ որպես Մինսկի խմբի անդամներ, պիտի մոբիլիզացնեինք բոլոր անդամներին ու կանգնեցնեինք պատերազմը, զգուշացնեինք Ադրբեջանին: Մինսկի խմբի բոլոր անդամները փորձեցին քայլեր անել շատ ուշ, երբ արդեն պատերազմը սկսվել էր: Այ, դա սխալ էր: Ոչ թե որ Ղարաբաղը հանձնվել էր` Ղարաբաղը հանձնեցին գիտակցաբար․ դա կարող եմ հարյուր տոկոսով պնդել, ուղղակի չեմ ուզում դետալային անդրադառնալ դրան, բայց հայկական ղեկավարությունը հանձնեց Ղարաբաղը գիտակցաբար:

- Ուզում եք ասել, որ եթե Պուտինը որոշի Փաշինյանին հեռացնել իշխանությունից, նա դա կանի՞, նման լծակ ունի՞ դա անելու համար:

- Ինչո՞ւ հիմա ձեռք տալ հայերին` հայերը ցանկացան ապրել անկախ, ինքնուրույն, իրենք իրենց ապահովել, ինքնաբավ լինել, Արեւմուտքի հետ հարաբերությունները լավացնել: Իրենց խոստացել են ոսկե սարեր, ինչո՞ւ պիտի մենք խանգարենք դրան։ Մենք հետաքրքրված չենք Փաշինյանի հեռացմամբ այս էտապում, հենց այս էտապի մասով հետաքրքրված չենք:

- Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին․ եթե Թրամփն ընտրվի, ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվե՞ն:

- Դժվար է ասել, դա շատ բարդ է ասել, այն, որ այդ հարաբերությունները շրիշակից ցածր չեն լինի, ինչպես հիմա է, փաստ է: Պարզապես Պուտինի և Թրամփի միջև կապը կվերահաստատվի կամ ինչ-որ մակարդակի վրա գոյություն կունենա ՝ դա նույնպես փաստ է, բայց փաստ չէ, որ ամերիկացիները հետ կքաշվեն: Նրանք ցանկանում են պահպանել Ուկրաինան որպես պետական միավոր, իսկ մեզ մոտ ավելի շատ գնում ենք այն կողմ, որ Ուկրաինան որպես պետություն դադարի գոյություն ունենալ։

- Իսկ ուկրաինացիների հետ ի՞նչ է լինելու:

- Ոչինչ էլ չի լինի, հանրագիտարանում կմնա «Ուկրաինա» անվանումը, որ գոյություն է ունեցել 1991 թվականից մինչեւ այսինչ թվականը, փոքրիկ պատմական տեղեկություն՝ այդքան բան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում