Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն

Բիզնես չունեցող միլիոնատեր ՄԻՊ-ը

Հրապարակվել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանի 2014թ-ի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը:
Նկատենք, որ Արման Թաթոյանը 2013թ. նոյեմբերից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում ու, քանի որ նորընտիր օմբուդսմենի կենսագրության մեջ չկա նրա բիզնեսի մասին հիշատակող որևէ տվյալ, ուստի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված հայտարարագիրը ՀՀ արդարադատության փոխնախարարի եկամուտների վերաբերյալ է:

Հետաքրքիր է, բայց փաստ, որ առանց եկամտի այլ աղբյուրների՝ մեր չինովնիկներին հաջողվում է միայն պաշտոնի շնորհիվ լավ եկամուտներ ունենալ:

Եվ այսպես՝ Արման Թաթոյանը 2014թ-ի սկզբին ունեցել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ LEXUS RX 330 մակնիշի, որը նույն տարվա վերջին օտարվել է 5,8 մլն դրամի դիմաց:

Նրա դրամական միջոցները 2014թ-ի սկզբին կազմել են 15 մլն 300 հազ. դրամ, 3,500 ԱՄՆ դոլար և 8.500 եվրո, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով 700 հազ. դրամ, և 4000 եվրո: Թե ինչի վրա է պաշտպանը ծախսել այս գումարը, հայտարարագրում նշված չէ:

Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 15 մլն 34 հազ. դրամ, ինչը գոյացել է տարվա ընթացքում օտարված գույքի, աշխատանքի վարձատրության և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներից:

Արման Թաթոյանի հետ համատեղ ապրող ծնողների ներկայացված հայտարարագրերում որևէ տվյալ առկա չէ, իսկ կնոջ՝ Գայանե Մակարյանի ֆինանսական միջոցները 2014թ-ի սկզբին կազմել են 3 մլն 800 հազ. դրամ, ինչը տարեվերջին դարձել է 400 հազ. դրամ: Սակայն հայտարարագրում նշված չէ, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները: Ինչպես նաև տեղեկություններ չկան, թե նրա եկամտի աղբյուրի մասին:

Կայքում դեռևս չկան պաշտոնյանների գույքի և եկամուտների մասին 2015թ-ի հայտարարագրերը: