Վաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչին
Քաղաքականություն

Ադրբեջանը ավերում է օկուպացված Ստեփանակերտը, փոխում քաղաքի պատկերը, յուրացնում նորակառույց շենքերը

Monument Watch-ը ահազանգում է․

 Վերջին մի քանի ամիսներին օկուպացված Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը)։

Նկատելի է քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական  համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով: Նման մեծածավալ քանդումներն արդարացնելու համար, ադրբեջանական քարոզչամեքենան վերջերս նկարահանել է մի ընդարձակ տեսանյութ, որի առանցքային թեման այն է, թե իբր նախկին ‹‹ադրբեջանական Խանքենդին›› խորհրդային տարիներին հայերի կողմից միտումնավոր ավերվել է: Եվ դա արվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից, ում հատուկ են պատվիրել քաղաքի նոր հատակագիծը, որը կազմելիս և իրագործելիս միտումնավոր քանդել են բազմաթիվ մզկիթներ, տներ և այլն (https://www.youtube.com/watch?v=F8wulfyrmoM): Եվ այժմ եկել է քաղաքին կրկին իրական տեսքը վերադարձնելու և պատմությունը վերականգնելու ժամանակը: Այս տեսանյութում ուշագրավ է և այն, որ ադրբեջանական կողմը հերքում է իր իսկ նախագահին, ով առաջին անգամ այցելելով օկուպացված Ստեփանակերտ, հայտարարել էր, որ այն կառուցվել է ադրբեջանցի ճարտարապետների կողմից (մանրամասն տես՝ Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ):

Միաժամանակ խորհրդային և Արցախի անկախության տարիներին կառուցված որոշ շենքեր ներկայացվում են որպես Իլհամ Ալիևի անմիջական հրամանով վերջերս վերակառուցված, որ տեսեք՝ «ազատագրված Ղարաբաղն արագ վերականգնվում է»: Այսպես, 2024 թվականի հուլիսի 5-ին օկուպացված Ստեփանակերտում բացվեց երկու հյուրանոց, որոնցից մեկը նախկին Վալլեքս հյուրանոցն էր, որն այժմ նոր անունով է հանդես գալիս, իսկ մեկ այլ շենքը՝ Արցախբանկի կենտրոնական մասնաշենքն է, որը դարձել է ‹‹Ղարաբաղ›› անունը կրող հյուրանոց: Ադրբեջանական քարոզչամեքենան նաև Իվանյանում Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից կառուցված նոր թաղամասը, որը նախատեսված էր օկուպացված Հադրութի և այլ շրջանների հայության տեղավորման համար, այժմ ներկայացնում է որպես արագ կառուցված և խոջալուի վերաբնակիչներին սպասող մի թաղամաս (https://t.me/MaidenTower/49537, https://www.youtube.com/watch?v=moRFqYMKOfA):

Հուլիսի 5-ին Արցախի նախկին Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության քանդված (մանրամասն տես՝ Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը) շենքերի վայրում Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք (https://t.me/caliber_az_official/33441?single):

Նշենք, որ սկսած 2020 թվականից Արցախի օկուպացված բնակավայրերում որպես «նոր» են ներկայացվում Արցախի անկախության տարիներին կառուցված վարչական, ուսումնակրթական շենքերը: Շուշի քաղաքում այս կերպ «արագ վերականգնվեցին» Վերին մզկիթը և Սաաթլի մզկիթը, որոնք վերանորոգվել էին Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից:

Այսպիսով, կարող ենք վավերացնել, որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է առաջին հերթին օկուպացված Ստեփանակերտի ավերումը, քաղաքի պատկերի փոփոխությունը: Նկատելի է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ նախկինում եղած և Արցախի իշխանությունների կողմից կառուցված շենքերը, համալիրները ներկայացնում է որպես իրենց կողմից  նոր կառուցված: