ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի կառավարության թվային վերափոխմանը
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Amazon Web Services-ի ներկայացուցչի հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ և Amazon Web Services (AWS) հետ պետական-մասնավոր համագործակցությունը, որի համար ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 5 միլիոն դոլար՝ խթանելու Հայաստանի կառավարության թվային վերափոխման ամբիցիոզ ջանքերը։
«ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի կառավարության թվային վերափոխմանը»,- նշում են գործակալությունից։