Թուրքիան փակել է երկինքը հայկական և վրացական բեռնատար ինքնաթիռների համար
Թուրքիան արգելել է Հայաստանի և Վրաստանի համար նախատեսված ապրանքների տեղափոխումն իր օդային տարածքով:
Նշվում է, որ նախօրեին Հայաստանից և Վրաստանից առցանց պատվիրված կենցաղային ապրանքներով ինքնաթիռը թռչել է Բուլղարիա՝ Թուրքիա մտնելու համար, սակայն վերջին պահին ինքնաթիռին թույլ չեն տվել ներս մտնել, և այն վերադարձել է։
Նշվում է, որ նախկինում թուրքական իշխանությունները բազմիցս արգելել են իրենց օդային տարածքով թռիչքը հայկական գրանցում ունեցող կամ Հայաստանից ավիաընկերությունների կողմից վարձակալած ինքնաթիռներին: