Վաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչին
Քաղաքականություն

Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է, թե դիմումներում բարձրացված հարցերի որ մասն է լուծվում

Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են աշխատակազմից։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես՝ ներկայացվել է տեղեկատվություն ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական կոմիտեներում քննարկված հարցերի և ընդունված որոշումների, կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել գրավոր քվեարկության գործընթացի թվայնացման, կադրային համալրվածության, փաստաթղթաշրջանառության վերաբերյալ:

Փաշինյանին զեկուցվել է նաև դիմումների քննության գործընթացի վերաբերյալ, նշվել է, որ մշակվել և պետական կառավարման համակարգի մարմիններին է տրամադրվել ամենամսյա կտրվածքով քաղաքացիներից ստացված դիմումների թվաքանակի, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության նոր ձևաչափ: Ընդգծվել է, որ նոր ձևաչափով վիճակագրական տվյալները ստացվում և ամփոփվում են ամենամսյա պարբերականությամբ:

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև իրականացման ենթակա ծրագրերը, որոնք են քաղաքացիներից ստացված դիմումների քննարկման և դրանց արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող հաշվետվությունների և վիճակագրական տվյալների արտաբերման հնարավորության ստեղծում, գործարկում, վերադաս պետական մարմնում «Թեժ գիծ» գործառույթի պարտադիր առկայության ապահովում, «citizen-feedback» համակարգի գործարկումը, քաղաքացիներից ստացված դիմումների քննարկումն ու բավարարումը:

Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է՝ արդյոք առկա է վիճակագրություն, թե դիմումներում բարձրացված հարցերի որ մասն է լուծվում, կամ դիմող անձանցից քանի տոկոսն է գոհ լինում իր դիմումի արդյունքից: «2023 թվականին 9615 մարդ դիմեց, դա նշանակում է՝ 9615 հարց կա, դրանցից քանի՞սն է լուծվել և քանիսը մնացել առանց լուծման»,- հարցրել է վարչապետը:

Ի պատասխան զեկուցվել է, որ վիճակագրությունը ստացվում է մի քանի աղբյուրի միջոցով, տվյալ դեպքում այլ գերատեսչություններից: «Հարց լուծողը որպես այդպիսին Վարչապետի աշխատակազմը չէ, որոշումը կայացվում է կոնկրետ իրավասու պետական մարմնում: Մենք դրա վերաբերյալ ստացած բողոքը կամ վերահասցեագրում, կամ պարզաբանում ենք ստանում՝ փորձելով հասկանալ նաև մյուս կողմի տեսակետը: Մեր վերահասցեագրած դիմումների նկատմամբ հսկողություն սահմանելով՝ հետո վիճակագրություն ենք ստանում, թե քանի տոկոսն ինչ ելքով է ավարտվել ու դրանով իսկ հասկանում, թե վերահասցեագրած դիմումներից քանիսը լուծվեց կամ չլուծվեց»,- նշել է Վարչապետի աշխատակազմի Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը՝ ավելացնելով, որ ստացված դիմումների մեծ մասը բավարարվել է:

Փաշինյանը նշել է, որ այստեղ հարցը երկու կողմ ունի, առաջինը, որ դիմումների հետ աշխատելու գործընթացը լինի արդյունավետ: «Բայց նաև պետք է արձանագրել, որ ի վերջո քաղաքացիների դիմումներն ահռելի տեղեկատվություն են պարունակում երկրում տեղի ունեցողի մասին: Եվ այդ տեղեկատվությունն, ըստ էության, մեծ արժեք ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդիվ զեկուցվել է վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական միջոցառումների կազմակերպմանն ուղղված գործընթացների, միջազգային պայմանագրերի և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի ընթացքավորման, արտաքին գործերի բնագավառում միասնական քաղաքականության վարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման, մշտադիտարկման, ռազմավարական նախագծերի փորձաքննության, ծրագրերի իրականացման մշտադիտարկման վերաբերյալ զեկուցվել է, որ 2023 թվականին Վարչապետի աշխատակազմի կողմից կատարվել է 541 միջոցառում, իսկ ռազմավարությունների մասով՝ 451 միջոցառում:

«Բաց կառավարման գործընկերություն» 2022-2024թթ. 5-րդ ազգային ծրագրի մասով ներկայացվել է, որ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել է կարիքների գնահատում և լայնածավալ հետազոտություն, մշակվել է ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ինստոիտուցիոնալ կառավարման մոդել:

Հանրային մեխանիզմների ներդրման շրջանակում հիմնվել է irazekum.am հարթակը, իրազեկման նախագծերի շրջանակում նախաձեռնվել են «Խաղաղության խաչմերուկ», «Հայրենիքը պետությունն է» նախագծերը:

Հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: Ընթացքի մեջ է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացը: