Մոսկվան հույս ունի` Լուկաշենկոյի ու Փաշինյանի միջև առկա տարաձայնությունը շուտով կհարթվի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանի և Բելառուսի միջև բարդությունների շրջանը որքան հնարավոր է շուտ ավարտվի:
Նրա խոսքով՝ Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկասոի վերաբերյալ, և նրա նախաձեռնություններն ուղղված են եղել «պատերազմող կողմերին» հաշտեցնելուն։
Դիվանագետը նշել է, որ Հայաստանն ու Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցներն են, որոնց հետ Մոսկվան զարգացնում է «բազմակողմ համագործակցություն»։ Բացի այդ, այդ երկրները մտնում են ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմի մեջ։
«ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասական ազդեցություն չեն ունենա ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում փոխգործակցության խթանման վրա: Ռուսական կողմը Հայաստանին և Բելառուսին կոչ է անում «նայել հորիզոնից այն կողմ», գիտակցել այն պահի կարևորությունը, երբ ի հայտ են գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է տեսնել երկու երկրներին»,- հայտարարել է Գալուզինը: