Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
Քաղաքականություն

Խիստ ցանկալի կլինի, որպեսզի Հայաստանը դիվանագիտական խողովակներով մաքսիմալ ջանք գործադրի, որ Մասուդ Փեզեշկիանիի տարածաշրջանային առաջին այցը լինի Հայաստան, հատկապես՝ Սյունիք. միջազգայնագետ 

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօրվա Իրանը…
 
Իրանն ունի նոր նախագահ:
 
Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը՝ ընտրություններում հավաքելով 53.6% ձայն:
 
Փեզեշքիանիի նախագահ դառնալուց անմիջապես հետո, հայկական մեդիա տիրույթում անհանգստության ելևէջներ նկատվեցին՝ վերջինիս էթնիկ պատկանելիության և նրա նախկինում արված որոշ հայտարարությունների կապակցությամբ:
 
Մտահոգությունների տարափ էր ողջ համացանցում, որ նրա ընտրվելու պարագայում զարկ կտրվի Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա հարաբերություններին, և երկրորդական պլան կմղվեն Իրան-Հայաստան հարաբերությունները։
 
Իսկ ավելի խիստ մտահոգներն արդեն իսկ օր ու ժամ էին նախանշում, նոր նախագահի համաձայնությամբ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը:
Բնականաբար, նման մտահոգությունների առիթ մեզ տվել է Բաքվի վարչախմբի քարոզչամեքենան, որը շարունակ շրջանառում էր, թե Մասուդ Փեզեշքիանն, իբր, ադրբեջանցի է։
Մինչդեռ, Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից։
 
Պարզապես Ատրպատականի իրանցիները թյուրքախոս են, իսկ թյուրքախոսները դեռևս թուրքեր չեն, և ոչ էլ՝ ադրբեջանցիներ:
 
Իսկ թյուրքախոս են, որովհետև Իրանի հյուսիսում՝ Ատրպատական (պարսկերեն՝ Ազարբայջան) նահանգում ապրող ազարիները, որոնք ծագումնաբանական ու էթնիկ որևէ կապ չունեն թուրքերի հետ, երկար տարիներ ապրելով թուրքական տիրապետության տակ, դարձել են թյուրքախոս։
 
Իրանի ազարիները էթնիկ պարսիկներ են, իսկ Ադրբեջանի ազերիները՝ «կովկասյան թաթարներ», որոնց 1920-ականներին Լենին պապին տվեց «ազերի» անունը՝ նմանեցնելով Իրանի ազարիներին։
 
Այնպես որ, ադրբեջանական էթնոս չկա, ուր մնաց՝ էթնիկ ադրբեջանցի։
 
Իսկ ինչ վերաբերվում է Իրանի՝ միջանցքի մասով դիրքորոշման, կարմիր գծերի, մեզ հետ ունեցած հարաբերությունների փոփոխության հավանականությանը, ապա պետք է հասկանալ, որ Իրանն այն խորքային պետությունն է, որն անձերով, առավել ևս նրանց քմահաճույքներով ու ճաշակով չի պայմանավորում իր ազգային ու պետական դոկտրինը, արտաքին քաղաքական վեկտորը, հայեցակարգն ու պետական ռազմավարությունը:
 
Այս մասով, որքան էլ որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոր նախագահին խորհուրդ տա և հորդորի շարունակել երջանկահիշատակ նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարած քաղաքականությունը, այդուհանդերձ, վերջինս քաջ գիտակցում է, որ շարունակելու նախկին նախագահի որդեգրած քաղաքական գիծն ու հավատարիմ է մնալու Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարության սկզբունքներին:
 
Ի հեճուկս ադրբեջանական կեղծ տեղեկատվություններին ու շահարկումներին, նորընտիր նախագահն ի ցույց է դրել նաև Իրանի կարմիր գծերը:
Պեզեշկիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»:
 
Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում նա հաստատել է, որ «Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական, այդ թվում՝ միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը և այդ քաղաքականությունն անկոտրում է։
 
Որևէ այլ գործոն երբեք չի ազդի Իրանի և Հայաստանի արտոնյալ հարաբերությունների վրա։
 
Հայաստանը կարևոր տեղ ունի Իրանի հարևանների թվում, և Երևանի հարաբերությունները շատ կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։
 
Թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է, և ձեր նկատմամբ մեր սկզբունքային քաղաքականությունն անփոփոխ է»։
 
Ի դեպ, կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:
 
Ինչ խոսք, այս ամենը ողջունելի է, բայց սա չի նշանակում, որ պետք է նստել ու հանգիստ շունչ քաշել:
Մանավանդ, որ դեռ վաղ է ենթադրություններ անել ու գնահատականներ տալ:
 
Ամեն դեպքում, խիստ ցանկալի կլինի, որպեսզի Հայաստանը դիվանագիտական խողովակներով, ողջ գործիքակազմով մաքսիմալ ջանք գործադրի, որ Մասուդ Փեզեշկիանիի տարածաշրջանային առաջին այցը լինի Հայաստան, հատկապես՝ Սյունիք։
 
Այդ ուղղությամբ Ալիևն արդեն իսկ առաջ է ընկել՝ վերջինիս հրավիրելով Բաքու և հրավերի արժանանալով այցելել Թեհրան:
Պաշտոնական Երևանը պետք է գործի, գրագետ աշխատի, գոնե այս նախագահի հետ:
 
Հուսանք՝ այդպես կլինի:
 
Ապրենք՝ կտեսնենք: