Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԱդրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. ԱլիևԴատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը
Չենք կարող հաշտվել այս անպատվության հետ․ ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի մոտ (ուղիղ)
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանցի զինվորի կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի մասին (տեսանյութ)
Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան
Ստրասբուրգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների դեմ«Խաղաղությունը» թշնամուն «թևեր» է տվել... կողպված դուռն էլ չի օգնիՌուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ի՞նչ հոդվածներով է քրեական վարույթ հարուցվել հայ կնոջը վիրավորում հասցրած шդրբեջшնցի զինծառայողի նկատմամբ և ի՞նչ պատիժ է սպասվում նրան
Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ ԽաչատրյանԶաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը օկուպացված Շուշիում քննարկել են ռազմավարական դաշնակցությունըՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էԱյնթապում բախվել են Mercedes Vito-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Կիպրոսի դեմ խաղում (տեսանյութ)
Գորիսի դիրքերից մեկում զինծառայող է մահացել. նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. News.am
Ադրբեջшնցին կնոջ տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները (տեսանյութ)
Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Արիանա Հովսեփյանի մերժվել է. Գարիկ Սահակյան
Թոշակները նվազագույնը կավելանան 500 դրամով, առավելագույնը՝ 1200 դամով. ՀՀ ԱԲՆ պաշտոնյա
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գիշերը մի քանի ժամում Սարյան փողոցում մայթը զավթել են և կրպակ տեղադրելԿասեցնել Ադրբեջանի հայшտյшց քաղաքականությունը. Պարգև Սրբազանը դիմել է Ինտերպոլի ղեկավարին, ԱՄՆ պաշտոնյաներինԻլհամ Ալիևը Հայաստանի 3 նախագահներին ռազմական հանցագործներ է անվանելՆիկոլ Փաշինյանի «խորհրդավոր» հյուրըՑրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի և սահմանադրական արժեքների վրա հարձակման օր. ՇարմազանովՀաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․ ադրբեջանագետՉկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ
Շաքիի դեպքով ևս մեկ վարույթ է հարուցվել՝ պետական սահմանն ապօրինի հատելը և հրազենի մաքսանենգություն
Անհեթեթ հորինվածքով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը. Մանթաշյան
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև
Հասարակություն

«Վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը»․ Վահան Քերոբյան

Արդեն մեկ ամիս է, ինչ ես վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վահան Քերոբյանը։

«Առաջինը, ինչի մասին ուզում եմ կիսվել հիմա, Մանթաշյանց գործարարների միությանն իմ վերամիանալն ու Մանթաշյանց 100 հարթակում իմ առաքելության մասին է։

Որպես նախաբան պետք է ասել, որ Մանթաշյանցն արդեն 5 տարեկան է և միավորում է 620 հայ բիզնեսմենների՝ մոտ 10 երկրի 17 մասնաճյուղերում։ Այն հանդիսանում է երևի թե ամենաակտիվ և ամենախոշոր հայ գործարարների ցանցը, որտեղ գործարարները ձևավորում են կապեր, կիսվում են իրենց փորձով, ձեռք են բերում նոր և արդիական գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև իրենց ընդհանուր շահն են ներկայացնում պետական և այլ մարմինների հետ հաղորդակցվելիս։

Մանթաշյանց 100-ը, որի զարգացմանը ես տրամադրելու եմ իմ ժամանակի մի մասը, նպատակ ունի միավորել խոշոր հայ գործարարներին՝ ձևավորելու անհրաժեշտ ձգտում, գիտելիք և հմտություններ՝ կերտելու միջազգային մրցունակ ընկերություններ և/կամ օգնել դրանք էլ ավելի զարգացնել։ Պատրաստակամությամբ կպատմեմ, թե ինչ գործիքներով ենք պլանավորում դրան հասնել։ Այս հարթակին կարող են անդամակցել միայն այն գործարարները, ովքեր ունեն 4մլրդ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնես Հայաստանում, կամ 50մլն ԱՄՆ դոլարից ավելի շրջանառությամբ բիզնես՝ եթե այլ երկրներից են։ Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր կմիանան այս հարթակին, կարճ ժամանակ անց կզգան դրա արդյունավետ և օգտակար լինելը։

Մանթաշյանց գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը, այլ կազմակերպություններ և անձնինք տարբեր ձևաչափերով հանդես եկան ի պաշտպանություն ինձ՝ հրապարակային ելույթներով, ոչ հրապարակային հանդիպումներով, ինչպես նաև հայտնելով իրենց պատրաստակամությունը՝ երաշխավորություններով փոխարինել իմ տնային կալանքի խափանման միջոցը։ Երկու-երեք օրում 45 հեղինակավոր գործիչներ և գործարարներ այդպիսի դիմումներ ներկայացրեցին իրավապահներին։ Վստահ եմ, որ այդ թիվը կբազմապատկվեր, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։

Ես, նախարար եղած ժամանակ, մեծ կարևորություն եմ տվել պետություն-մասնավոր երկխոսությանը, որպեսզի հնարավորինս ուժեղանան տարբեր միությունները, ասոցիացիաներն ու ակումբները, որոնք կարող են հակակշիռ լինել պետական կառույցներին՝ դրանց զսպելով կողմնակալ և լավ չհիմնավորված որոշումներ կայացնելուց։ Դրան հասնելու համար հաճախակի և պարբերական են եղել հանդիպումները և համագործակցությունը ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ նմանատիպ կազմակերպությունների հետ, որի արդյունքում լուծվել են բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, ինչպես նաև կանխվել են բազմաթիվ սխալ և չհավասարակշռված որոշումներ։ Նման կազմակերպությունների ուժեղանալը նաև կարևորագույն հենասյուն է ժողովրդավարության կայացման համար»,- նշել է Քերոբյանը։