Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Մամուլ

«Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը մեծ թափ է առնում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ». իշխանության գալուց մեկ տարի անց՝ 2019 թվականին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն էր արել լրագրող-վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարություններից շուրջ վեց տարի անց, սակայն, իրական պատկերը եւ փաստերը լրիվ այլ բանի մասին են վկայում: «Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք իշխանության վերահսկողությունից դուրս ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը գնալով մեծ թափ է առնում: Իշխանությունները մի կողմից, իրենց իրավունքի ու ազատության պահապան հռչակած մի շարք ՀԿ-ներ մյուս կողմից, որոնք շատ դեպքերում առնչություն էլ չունեն լրագրության հետ, իրենց պարտքն են համարում մեդիադաշտի կարգավորման անվան տակ՝ ԶԼՄ-ներին վերահսկելու նոր մեխանիզմներ մշակելու: Հիմա էլ հերթը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ինն է, որի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը՝ մասնագիտությամբ՝ իրավաբան: Երեկ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, ՀՌՀ-ի հետ համատեղ, «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հանրային քննարկում էր նախաձեռնել, որի ժամանակ էլ «ավետեցին», որ մտադիր են տեսալսողական մեդայում տարածվող ատելության խոսքը վերահսկել ու այս նպատակով նոր մեխանիզմներ են մշակում: Հեռուստանման մեդիա (ԹիՎի լայք) անվան տակ մտադիր են գրաքննել եւ խմբագրել «Յութուբում», «Ֆեյսբուքում», «Տելեգրամում» եւ սոցցանցերում տարածվող կոնտենտը, չխմբագրվողներին՝ վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանել: Այսինքն՝ ատելության խոսք տարածող ԶԼՄ-ները, որոնց տվյալները հայտնի են, պատասխանատվության կենթարկվեն:

Առաջին հայացքից այս դրական նախաձեռնությունն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե խնդրահարույց շատ հարցեր չլինեին:

Օրինակ՝ ինչպես է մեխանիզմը գործելու օրեցօր աճող «սունկ» կայքերի դեպքում, որոնց տվյալները բացակայում են, իրական շահառուն հայտնի չէ, կամ բացվում են յութուբյան, տիկտոկյան կամ այլ սոցհարթակների էջեր, որոնք ատելության խոսք են տարածում:

Սստացվում է՝ նախագիծը մահակ է միայն այն ԶԼՄ-ների համար, որոնք բաց եւ թափանցիկ են գործում եւ պատշաճ կերպով ներկայացնում են իրական շահառուների վերաբերյալ տարեկան հայտարարագիրը. կամ որո՞նք են ատելության խոսքի եւ քննադատության չափորոշիչները, ո՞վ է կարգավորելու դաշտը, ինչպես է վերահսկելու կամ արդյո՞ք վերահսկողության քողի ներքո գրաքննության չեն ենթարկելու լրատվամիջոցների աշխատանքը:

Ի վերջո, արդյոք սա նոր գործիք չի՞ դառնա իշխանության ներկայացուցիչների համար՝ ատելության խոսքի անվան տակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար:

Սրանք հարցեր են, որոնք անհանգստացնում են մեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներիս, եւ որոնց պատասխանները քնարկման հեղինակները չտվեցին:

Ի դեպ, թեեւ նախագիծը ՀՌԱՀ-ի հետ համատեղ պետք է արվեր, սակայն այդ կառույցից որեւէ ներկայացուցիչ չկար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։