Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Մամուլ

Վրա­ցա­կան դա­սե­րը Հա­յաս­տա­նի հա­մար. ար­մա­տա­կան արևմ­տա­մե­տու­թյու­նից՝ ար­մա­տա­կան պրագ­մա­տի­կու­թյուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ng.ru-ն «Հայկական շրջադարձը դեպի անորոշության. Երևանը պետք է վրացական դասերը սովորի» վերնագրով հոդվածում գրում է, որ մարդկանց ուղղակիորեն ուրիշներից սովորելու անկարողությունը հայտնի փաստ է: Եվ, կարծես թե, նման իրավիճակ է լինում նաև պետական մակարդակով, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Անդրկովկասի որոշ երկրներ շատ հաճախ են խոսում եղբայրական հարաբերությունների մասին, բայց իրականում բավականին քիչ բան գիտեն միմյանց մասին։ Եվ դա հստակ երևում է ներկայիս երևանյան քաղաքական գործընթացներում։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը ծանր հարված հասցրեց հայի հպարտությանը և ինքնավստահությանը։ Մեղավորներին «գտնելու» ցանկությունը հանգեցրեց, այսպես կոչված, պրոյեկցիայի դասական օրինակի։

Փաստացի, Մոսկվան մեղադրվեց «մահացու մեղքերի» մեծ մասում, թեև վաղուց էր պարզ, որ այն ժամանակ, երբ Երևանը ջանասիրաբար տոնում էր 90-ականների վաղեմի ու մոռացված հաղթանակը, Բաքուն պատրաստվում էր հարձակողական գործողությունների։ Հայաստանը այս բոլոր տարիների ընթացքում գտնվել է հաղթողի համախտանիշի գերության մեջ՝ չգիտակցելով ուժերի հարաբերակցության փոփոխությունները թե՛ տեղական, թե՛ գլոբալ մակարդակներում։ Երկիրը խրված էր անցյալի ձեռքբերումների մեջ: Հիմա շատ արևմտյան վերլուծաբաններ և գիտնականներ շփում են ձեռքները և ուրախանում Հայաստանի, այսպես կոչված, դեպի Արևմուտք շրջադարձից և Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունից Նիկոլ Փաշինյանի կառավարության դանդաղ հեռացումից։ Դա հատկապես կարևոր է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքերի վատթարացման ֆոնին։

Սակայն, եթե նայենք Ռուսաստանին նրա մրցակիցներով փոխարինելու Երևանի փորձերին, ապա լիովին պարզ չէ, թե ինչպե՞ս է այդ բանաձևը աշխատելու ոչ միայն քարոզչական, այլ նաև զուտ աշխարհաքաղաքական և տնտեսական տեսանկյուններից։ Այստեղ կարելի է ապավինել եղբայրական Վրաստանի բազմամյա փորձին, որը ստիպված եղավ արմատական արևմտամետությունից վերածվել արմատական պրագմատիկության։ Վարդերի հեղափոխությունից հետո վրացական քաղաքական վերնախավը որոշեց աչք փակել պրագմատիզմի վրա՝ հօգուտ գաղափարական համակրանքների։ Երկրում գործող հավասարակշռման համակարգը վերակառուցվեց արմատական արևմտամետի։ Երկիրը ամեն կերպ փորձում էր հնարավորինս հեռու մնալ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքից։ Կապերը խզվեցին, և ամբողջ պետական ապարատը սկսեց աշխատել ՆԱՏՕ-ին և ԵՄին երկրի արագ ինտեգրման ուղղությամբ։

«Ես վրացի եմ, հետևաբար եվրոպացի եմ». նման հայտարարությունը գրեթե վերածվեց պետական կարգախոսի։ Սակայն սպասելիքները չարդարացան։ Աշխարհաքաղաքականությունն ու տնտեսությունը ոչ միայն գերակշռեցին գաղափարախոսությանը, այլ նաև ապացուցեցին, որ իրականությունը միշտ էլ հաղթում է երազանքներին: Արևմտյան երկրներն ակտիվորեն աջակցում էին երկրին դրամաշնորհներով և վարկերով, բայց դեռ պետք էր տնտեսությունը կառուցել, և այստեղ պարզվեց, որ ռազմավարական գործընկերները պատրաստ չեն ներդրումներ կատարել բիզնեսում՝ միայն գաղափարախոսության և աշխարհայացքի հիման վրա։ Գերմանիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից խոստացված ֆինանսական հոսքերի փոխարեն երկիրը ստացավ թուրքական կապիտալի գերակայություն, բացի դա, երկիր տուրիստական հոսքի բացարձակ չեմպիոնը հետխորհրդային երկրների, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն էին։

Ավելին, չնայած ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հավաստիացումներին, Մոսկվան, այնուամենայնիվ, հատեց կարմիր գծերը և ծանր պարտության մատնեց Թբիլիսիին՝ ապացուցելով, որ Արևմուտքն իրական ռազմական ազդեցություն չունի տարածաշրջանում։ Արևմուտքը կարող է լինել միայն գաղափարական համախոհ, որը միայն սկզբնական փուլում կարող է զգալի ներդրումներ անել բարեփոխումների մեջ, որպեսզի երկիրը մղի դեպի մոդեռնիզմ: Բայց Հարավային Կովկասում միայն արևմտամետ տրամադրությունների և կողմնորոշման հիման վրա երկիր կառուցելն անհնարին է։ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական գործընկերները պետք է լավ սովորեն վրացական դասը, քանի որ ներկայում ակտիվորեն ապավինում են հենց Արևմուտքին։

Բայց Արևմուտքը չի կարող փոխարինել Ռուսաստանին, քանի որ նրա ազդեցությունը խիստ սահմանափակ է մի կողմից՝ իր աշխարհագրական դիրքի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի գերակայության պատճառով։ Հնարավոր է դիվերսիֆիկացնել արտաքին և ներքին քաղաքականությունը՝ ներմուծելով արևմտյան և այլ ինստիտուտներ, բայց պետք է հիշել հյուսիսային հարևանի կարմիր գծերը, քանի որ նա պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը։ Ո՛չ Փարիզը, ո՛չ Վաշինգտոնը չեն կարողանա պաշտպանել Երևանի շահերը, եթե Անկարան ու Բաքուն որոշեն առաջ մղել այս կամ այն քաղաքականությունը, սակայն Մոսկվան կարող է դա անել։ Հետևաբար, վրացիների արևմտյան կուրատորների և Թբիլիսիի միջև ներկայիս ճգնաժամի ֆոնին ներկայում անապահով է փորձել աշխարհաքաղաքական կամ այլ շրջադարձ կատարելը, քանի որ դա կարող է միայն լրացուցիչ անորոշության հանգեցնել:

Հայաստանը պետք է իր հիմնական դասը քաղի իր հարավկովկասյան հարևանի օրինակից: Արևմտամետ տրամադրությունները և ժողովրդավարության խթանումն ապրիորի չեն հակասում պրագմատիզմի, աշխարհաքաղաքականության և տնտեսագիտության հիմնական սկզբունքներին։ Դա այն է, ինչ Վրաստանը հիմա հասկացել է և շատ ցավագին կերպով վերանայում է Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին վերջերս հայտարարել էր, որ այս պահին ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: