ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Քաղաքականություն

Հայերի 13 %-ն է աջակցում Փաշինյանին. նա կորցրել է իր մանդատը. անհրաժեշտ են նոր ընտրություններ

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com 

2024 թվականի հուլիսի 3-6-ը Հայաստանում Gallup International-ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է մինչև 13,4 տոկոս հայ հնարավոր ընտրողների շրջանում։ Երբ վեց տարի առաջ նա առաջին անգամ եկավ իշխանության, նրա վարկանիշը մոտ 80 տոկոս էր։

Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը». 

– Հանրության 13,4%-ն ասել է, որ նրա աշխատանքը համարում է «լիովին դրական»։ Սա 4%-ով ավելի է, քան երկու ամիս առաջ՝ մայիսին։ 

– 21,7%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ դրական»՝ 3%-ով ավելի մայիսի համեմատ:

– 40,3%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ընդհանրապես բացասական»՝ 1%-ով ցածր, քան մայիսին: 

– 14,5%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ բացասական»՝ 4%-ով ցածր մայիսի համեմատ:

 – Մասնակիցների 10,1%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին: 

Սա նշանակում է, որ հանրության 35.1%-ը հուլիսին Փաշինյանի աշխատանքը գնահատել է որպես «դրական» և «ավելի շուտ դրական»՝ մայիսի 27.8%-ի դիմաց, մինչդեռ մեծամասնությունը՝ 54.8%-ը, հուլիսին նրա աշխատանքը գնահատել է «բացասական» և «ավելի շուտ բացասական»՝ մայիսի 59,7 տոկոսի համեմատ։

Հարց․ «Եթե հաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք Ձեր ձայնը»։ Ահա նրանց պատասխանները. 

1) Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 14.4%։ 
2) «Հայաստան» դաշինքին՝ 3.7%։ 
3) «ԴՕԿ/Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցությանը՝ 3,5%։ 
4) «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,3%։ 
5) Բագրատ Սրբազանին՝ 1,5%։ 
6) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1,2%։ 
7) «Հանրապետություն» կուսակցությանը` 0,6%։ 
8) Այլ՝ 2%։ 
9) Ոչ մեկին՝ 8,6%։ 
10) Հրաժարվում են պատասխանել՝ 29.6%։ 
11) Չեն մասնակցելու ընտրություններին՝ 32,5%։

Այս թվերը կարևոր պատկերացում են տալիս հաջորդ ընտրությունների վերաբերյալ: Փաշինյանի իշխող կուսակցությունը կհավաքի ընդամենը 14,4 տոկոս, իսկ մյուս կուսակցությունները, եթե դաշինք կազմեն, կհավաքեն ձայների 14,8 տոկոսը։ Որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները դառնան մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, նրանք պետք է ոչ միայն դաշինք կազմեն, այլև փորձեն ձայներ ստանալ մնացած 70,7 տոկոսից, որոնք հրաժարվել են պատասխանել կամ դժվարացել են պատասխանել կամ չեն քվեարկելու։ 

Հարցին՝ «Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ», հարցվողները պատասխանել են. 

– «Լիովին ճիշտ»՝ 15.2%։ 
– «Ավելի շուտ ճիշտ»՝10,6%։ 
– «Ընդհանրապես սխալ»՝28,5%։ 
– «Ավելի շուտ սխալ»՝ 23.1%։ 
– «Դժվարանում եմ պատասխանել»՝ 22,5%։

Սա նշանակում է, որ մեծամասնությունը՝ 51,6%, կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Միայն 25,8%-ն է կարծում, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Սա լավ բան չի հուշում Փաշինյանի և նրա իշխող կուսակցության համար։ 

Հարցին, թե Արդյոք Հայաստանը պետք է փոխի՞ իր Սահմանադրությունը, ինչպես որ նախագահ Ալիևն է պահանջել, հանրությունը պատասխանել է․ 
– 80,3%-ը հուլիսին ասել է ոչ, որն ավելի քան կրկնապատկվել է հունվարի 38.1%-ի համեմատ: 
– 11,7%-ը հուլիսին ասել է, որ որոշ դրույթներ պետք է փոխել։

 Հունվարին նույն բանն ասել է  34,2%-ը։

 – 3,3%-ը հուլիսին ասել է, որ լիովին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ 

Հունվարին նույն բանը ասել է 13,4%-ը։ 

– 4,7%-ը հուլիսին չի կարողացել պատասխանել, իսկ հունվարին չի կարողացել պատասխանել 14,4%-ը։

Սա շատ կարևոր հարց է, քանի որ Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու հարցում համաձայնել է Ալիևի հետ, մինչդեռ հասարակության 80,3%-ը դեմ է դրան։ 

Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը», հասարակությունը պատասխանել է․ 
– «Լիովին դրական»՝ հուլիսին 18.3%, ինչը զգալիորեն նվազել է մայիսի 35.1%-ի համեմատ: 
– «Ավելի շուտ դրական»՝ 15,5%, մի փոքր ցածր մայիսի 17,8%-ից: 
– «Ընդհանրապես բացասական»՝ հուլիսին 32,4%, ինչը գերազանցում է մայիսի 23,5%-ը։ 
– «Ավելի շուտ բացասական»՝ հուլիսին 14,9%, մի փոքր ավելի, քան մայիսի 10%-ը։ 
— Չի կարողացել պատասխանել՝ հուլիսին 18,9%-ը, մայիսին՝ 13,6%-ը։ 

Պատասխանները վկայում են հայ հասարակության կողմից արքեպիսկոպոսի շարժմանն աջակցելու նվազող միտման մասին:  

Հարցին՝ «Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»։ 
– 34,2%-ն ասել է՝ «միանշանակ այո»։ 
– 22,5%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»: 
– 19,1%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:
 – 13,7%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»:
 – 10,5%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։

Սա վկայում է այն մասին, որ 56,7%-ը կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 32,8%-ը դեմ է դրան։ Մեծամասնությունը համաձայն է Փաշինյանի հետ։ Կարծում եմ, որ սա անիրատեսական ցանկություն է հայ ժողովրդի և վարչապետի կողմից, քանի որ Հայաստանի տնտեսության մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ, և այդ կարևոր կապի ցանկացած խափանում կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: 

Եվրամիությանը կողմնակիցների արձագանքը հիմնականում  պայմանավորված է Հայաստանի հանրության մեծ հիասթափությամբ Ռուսաստանից՝ Հայաստանին ռազմական ճանապարհով օգնության չգալու համար։ 

Մյուս կարևոր խնդիրն այն է, թե արդյոք ԵՄ-ն թույլ կտա Հայաստանին միանալ իրեն։ Ինչպես գիտենք, Թուրքիան տասնամյակներ շարունակ անհաջող կերպով փորձում է անդամակցել ԵՄ-ին, իսկ Վրաստանը նույնպես տարիներ շարունակ փորձում է անդամակցել ԵՄ-ին։ 

Հայաստանը երկար տարիներ սպասելու է: Նման մի հարց է տրվել, թե «Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և սկսի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը»։

– 28,8%-ն ասել է՝ «միանշանակ այո»: 
-17,3%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»: 
– 21,4%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»: 
-15,6%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»: 
– 16,9%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։ 

Սա խոսում է այն մասին, որ հասարակության 46,1%-ը կողմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, իսկ 37%-ը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Հաջորդ հարցը. 

«Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։ 
– 44,3%-ը հուլիսին ասել է. «Հայաստանը չպետք է որևէ կառույցի անդամ լինի. պետք է լինել չեզոք երկիր»։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 40,3%-ը։ 
– «Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին» հուլիսին ասել է 16,9%-ը։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 28%-ը։ 
– 29%-ը հուլիսին ասել է, որ «պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին»: 

Փետրվարին նույն պատասխանը տվել էր 22,5%-ը։ 
– 9,8%-ը հուլիսին ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին, իսկ փետրվարին նույն պատասխանը տվել էր 9,2%-ը։ Ոչ զարմանալիորեն, այս պատասխանները վկայում են Հայաստանի հասարակության հետաքրքրության նվազման միտման մասին՝ կապված Ռուսաստանի հետ և Արևմուտքի նկատմամբ հետաքրքրության աճով: 

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունը անիրատեսական ցանկություն է: Այս վերջին հարցախույզը ցույց է տալիս հայ հասարակության շարունակական դժգոհությունը Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ և հանրության հետաքրքրությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք թեքվելու հարցում: