Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Միջազգային կառույցները պետք է անհապաղ արձագանքեն Ադրբեջանի պահվածքին. Նալբանդյան

Համաձայն Ժնեւյան կոնվենցիաների՝ որեւէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ եւ պետք է լինի պաշտպանված: Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

«Մարդու իրավունքների խորհրդի արդյունավետ գործունեության տասը տարիներն ինքնին ձեռքբերում են, սակայն, միեւնույն ժամանակ եւ մեծ պատասխանատվություն: Այս վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքները, խաղաղությունը եւ անվտանգությունը փոխկապակցված են:

Այսօր աշխարհը հայտնվել է աննախադեպ սպառնալիքների առջեւ: Մենք բախվում ենք ատելության, այլատյացության եւ ռասայական խտրականության աճի, բախվում ենք այնպիսի իրավիճակների, որտեղ լրջորեն վտանգված է մարդու կյանքի իրավունքը, քանզի պատերազմները եւ զանգվածային բռնությունները շարունակում են հազարավոր անմեղ մարդկային կյանքեր խլել ամբողջ աշխարհում»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, Հայաստանը դատապարտում է իր անմիջական հարեւանությամբ գտնվող տարածաշրջանում` Մերձավոր Արեւելքում, «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի եւ ահաբեկչական այլ խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսությունները, մարդկության դեմ հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների գոյության համար, այդ թվում` հայերի, ովքեր դարեր շարունակ եղել են Մերձավոր Արեւելքի մշակութային բազմազանության բաղադրիչը:

«Հակամարտության հետեւանքով շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում. մեր երկիրը դարձել է բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունող ամենամեծ երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք ողջունում ենք սիրիացի փախստականներին ընդունելու ուղիների շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ բարձր մակարդակով հանդիպում գումարելու նախաձեռնությունը, որը տեղի կունենա մարտ ամսվա վերջին Ժնեւում:

Իր գոյության տասը տարիների ընթացքում Մարդու իրավունքների խորհուրդն առանցքային դեր է խաղացել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Միջազգային հանրությունում առկա է ամրապնդվող միակարծություն, որ կանխարգելումը կլինի արդյունավետ, եթե այն ուղեկցվի անպատժելիության, իրագործված ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարով:

Հայաստանը շարունակաբար աշխատում է ցեղասպանության կանխարգելման հայեցակարգի համալրման վրա եւ պարբերաբար Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացնում համապատասխան բանաձեւեր:

Նախորդ տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն պետություններին, որոնք մեզ հետ միասին համահեղինակեցին բանաձեւը եւ աջակցեցին նրա ընդունմանը: Ի շարունակություն այդ նախաձեռնության՝ Հայաստանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում ներկայացրեց բանաձեւ` դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին»,- նկատել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարի փոխանցմամբ, այս տարի լրանում է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային դաշնագրերի ընդունման 50-ամյակը: «Զույգ դաշնագրերի առաջին հոդվածում նշված է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտարկում է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը՝ որպես այդ կազմակերպության նպատակ:

Այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մեջ: Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս իրավունքի ազատ եւ լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք դառնում է անհասանելի, իսկ տեւական խաղաղությունը՝ վտանգված: Մենք համամիտ ենք ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսեւորում է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու գործում:

Համաձայն Ժնեւյան կոնվենցիաների՝ որեւէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ եւ պետք է լինի պաշտպանված: Հայաստանը խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի եւ Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների շարունակական թիրախավորումը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտում է: Այս դեպքերը պահանջում են միջազգային կառույցների անհապաղ արձագանքը»:

Անդրադառնալով Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորություններին եւ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգում տեղի ունեցած նոր զարգացումներին, Նալբանդյանն ասել է. «Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը՝ շարունակելով համապատասխան միջազգային կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Մենք ակտիվորեն աշխատում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում գործող բոլոր մեխանիզմների հետ, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերը եւ պայմանագրային մարմինները:

Նախորդ դեկտեմբերին Հայաստանում անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում հավանության են արժանացել ՀՀ սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից բնութագրվել են որպես «չափազանց բարձր մակարդակի» եւ «միջազգային չափանիշներին համապատասխան»: Դա հերթական կարեւոր քայլն էր նաեւ վերը հիշատակված նպատակների իրականացման ուղղությամբ:

2015թ. Հայաստանն անցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման երկրորդ փուլը: Նախորդ տարվա նոյեմբերին կայացել է կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը, որի ընթացքում քննարկվել է Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում արված առաջարկությունների իրականացման գործընթացը: Հայաստանի կառավարությունը ներկայացնելու է արձանագրված առաջընթացի վերաբերյալ: ՀՊԴ-ից եւ ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից բխող առաջարկությունների հաջող իրականացումն առավել ամրապնդելու է Հայաստանի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում եւ նպաստելու օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդմանը»: