Հարությունյանը քննարկել է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների թերթերի ֆինանսավորման հարցերը
Կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Նիստի սկզբում ներկայացվել է նիստի օրակարգը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ միջոցառումների նախնական ծրագիրը։
Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից հրատարակվող թերթերի ֆինանսավորման հետ կապված հարցերին։