Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը բարձր աշխատավարձ է սահմանում, պարգեւավճարներ տալիս կարմիր ու սեւ բերետավորներին, իսկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անձամբ է այցելում եւ շնորհակալություն հայտնում ծառայության համար: Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «եւս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակվեն կատարվել նույն ոգով եւ պատասխանատվությամբ»։ Վաղը Փաշինյանը կարող է «Կեցցե հեծանիվի» փոխարեն գրել. «Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։