Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ համարում մենք, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Նաև նշել էինք, որ «ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն»:

«Փաստ» թերթը դիմեց նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ինչ է կատարվում վարժարանի շուրջ: Տնօրենը մեր լրագրողին տեղեկացրեց, որ վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա։ «Ստուգումներն անցկացվել են օրենքի շրջանակում, առանց խախտումների, ուստի քաղաքական ենթատեքստի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նմանատիպ ստուգումները, թեև որոշակի լարվածություն են մտցնում, բայց, որպես կանոն, հնարավորություն են տալիս վեր հանելու որոշ բացթողումներ, անելու հետևություններ և առավել արդյունավետ կազմակերպելու կրթական գործընթացը»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հենց այդ միտքն էր ինքն իր խոսքում արտահայտել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարության հետ վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ։

Տնօրենն անդրադարձավ մեր հրապարակման այն դիտարկումներին, որ «հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը», ինչպես նաև որ «այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից»։Մեր զրուցակիցը նշեց, որ «Քվանտ» վարժարանում արձակուրդները դեռ սկսված չեն. «Կրթական գործընթացը այս օրերին շարունակվում է, իսկ աշնանը նախատեսված հերթական ստուգումների մասին վարժարանը, ինչպես ստուգումների ցանկում գտնվող մի շարք այլ դպրոցներ, տեղեկացված է վաղուց»։

Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա վարժարանի տնօրենը դրանք առնվազն անհասկանալի կամ տարօրինակ է համարում: «Հենց այս տարվա մարտին ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակում «Քվանտ» վարժարանին են օտարվել հարևանությամբ գտնվող շենք-շինություններ՝ իրենց սպասարկման տարածքով, ինչին արձագանքել էին բազմաթիվ լրատվամիջոցներ, և ինչի մասին գիտեն բոլորը։ Կառավարության կողմից ընթացք է տրվել նաև վարժարանի զարգացման հետ կապված մեկ այլ շատ հետաքրքիր ծրագրի: Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ հարաբերություններին՝ կարևոր է նշել, որ «Քվանտ» վարժարանի տնօրենը անդամ է նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված Մանկավարժական ակումբի, որի շրջանակում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, փոխնախարար և այլն) և դպրոցների տնօրենների հանդիպումներն անցնում են աշխատանքային առողջ մթնոլորտում, և բաց, անկաշկանդ քննարկվում է հանրակրթությանը վերաբերող ցանկացած հարց, այդ թվում՝ սուր, խնդրահարույց։ Նման մի հանդիպում էլ անցկացվեց ս. թ. հուլիսի 12-ին «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում»,-ասում է Ռոբերտ Վարդանյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 1991 թ. հիմնադրված «Քվանտ» վարժարանը արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ կրթության ոլորտում ու պետության հետ համատեղ իրականացրել և այժմ էլ իրականացնում է կրթության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն փորձով։ «Վարժարանն արդեն մի քանի տասնամյակ հաստատուն քայլերով գնում է առաջ՝ իր առջև դնելով նորանոր խնդիրներ և փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումներ»,-ասաց տնօրենը՝ միևնույն ժամանակ իրականությանը ոչ համապատասխան գնահատելով վարժարանի աշակերտների՝ միջազգային օլիմպիադաներում 67-տոկոսանոց արդյունքի մասին տեղեկությունը, ինչպես նաև անհասկանալի ու անընդունելի համարելով, ընդհանրապես, տարբեր կրթական հաստատությունների միջև լարվածություն առաջացնելու որևէ փորձ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: