Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միջազգային հանրության դիրքորոշումը կարևոր է մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցության ձևավորման, ինչպես նաև դիրքավորման տեսանկյունից։ Հասկանալի է՝ իրերի այն վիճակը, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից, որոշակի փոփոխությունների կարող է հանգեցնել։ Պատահական չէ, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարում էր, որ Արցախի անկախությունը դե յուրե ընդունելի լինի առաջին հերթին միջազգային հանրության համար։ Բայց Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը նոր իրավիճակ ստեղծեց։ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմն իջեցնի Արցախի կարգավիճակի հարցի շուրջ սահմանված նշաձողը, իսկ դրա փոխարեն միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի ու Արցախի շուրջ։

Այսինքն, տպավորություն էր ձևավորվում, որ եթե հայկական կողմն ընդառաջ գնա միջազգային հանրության ցանկությանը, ապա միջազգային գործընկերները կզսպեն Ադրբեջանին: Սակայն հայկական կողմից նշաձողն իջեցնելուց հետո միջազգային հանրությունը Արցախն ամբողջությամբ հրեց դեպի ադրբեջանական երախը։ Նույն միջազգային հանրության ներկայացուցիչների միջամտության պարագայում Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը հայտարարություն ընդունվեց, որով Հայաստանը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Ու այդ հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկար արցախցիների իրավունքների կամ Արցախի ինքնավարության մասին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ փաստացի Հայաստանը ոչ միայն իջեցնում էր նշաձողը, այլև այն գցում գետնին։ Այդ իրողությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանն իրեն ազատ զգաց Արցախը շրջափակելու, ապա հայաթափելու հարցում։

Ստացվում է, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում ցեղասպանական հանցագործություններ իրագործվեն։ Իսկ ինչ վերաբերում է արդեն Հայաստանի սահմաններին, ապա ԵՄ դիտորդները՝ որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, նախաձեռնեցին քաղաքացիական առաքելություն Ադրբեջանի սահմանների երկայնքով, բայց նրանք այդպես էլ որևէ փոփոխություն չմտցրեցին իրավիճակում։ Ադրբեջանը կրակում էր, երբ ցանկանում էր, պարբերաբար վիրավորներ ու զոհեր էինք ունենում։ Ու միջազգային հանրության լուռ հայացքի ներքո Փաշինյանը որոշեց նորից իջեցնել արդեն կարծես մինչև վերջ իջեցված նշաձողը, այն է՝ Տավուշի տարածքները հանձնել Ադրբեջանին։ Բայց կարծես դեռ էլի տեղ կա, և Փաշինյանը պատրաստվում է նորից իջեցնել նշաձողն ու բացեիբաց հայտարարում է դրա մասին։ Այն վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։

Փաշինյանի համոզմամբ, նոր Սահմանադրությունը միջազգային դերակատարների հետ հարաբերվելիս մեզ ավելի ճկուն կդարձնի։ Եթե խորքային մեկնաբանենք նրա այս հայտարարությունն, ապա կհասկանանք, որ նոր Սահմանադրությունը նոր նշաձողերի իջեցման պայմաններ կստեղծի, այսինքն՝ դա ոչ միայն Ադրբեջանի ու Թուքիայի նախապայմանն է, այլև հավաքական Արևմուտքի։ Մյուս նշաձողն արդեն վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը։ Դեռ չենք խոսում այն մասին, որ ժամանակի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է նշաձողերի իջեցման նոր պահանջներ դնել հայկական կողմի առաջ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է լինի անընդհատ զիջողի դերում, ու այդ առաքելությունը Փաշինյանը մեծ սիրով վերցրել է իր վրա՝ ժողովրդին ահաբեկելով նոր պատերազմի հեռանկարով։ Ու այս պարագայում զարմանք է հարուցում միջազգային հանրության պատկերացումը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտարարում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմից՝ բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել: Երբ Հայաստանը ագրեսիայի է ենթարկվել, հայկական տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, Արցախը հայաթափված է, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել։ Կամ Ադրբեջանն այսքան ժամանակ ի՞նչ է զիջել, որ հիմա էլ զիջի։ Ինչպես Արցախի հարցում նշաձողի իջեցման պարագայում միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում հանցագործություններ իրագործվեն, հիմա արդեն, խոսելով ծանր փոխզիջումների մասին, միջազգային հանրության ներկայացուցիչները փաստացի նպաստելու են միակողմանի զիջումների:

Մյուս կողմից էլ՝ նախանշվում է, որ կատարվող զիջումների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շահառուն առաջին հերթին Արևմուտքն է, մասնավորաբար՝ ԱՄՆ-ն, քանի որ հենց արևմտյան շրջանակների կողմից է առաջ քաշվում Եվրոպան Չինաստանին կապող այն ճանապարհի կարևորությունը, որը շրջանցում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն ու Իրանը։ Ու այդ ճանապարհի մի ուղղությունն էլ պետք է անցնի Հայաստանով, որի նկատմամբ Թուրքիան ու Ադրբեջանը վերահսկողություն հաստատելու ախորժակ ունեն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: