Ադրբեջանը 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց Հայաստանի դեմ․ Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Լոնդոնում ընթացող եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա, ի թիվս այլ հարցերի, խոսել է 2020 թվականին Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ սանձահարած պատերազմից և այդ երկրի շարունակվող սպառազինումից։
«Եթե նայենք վերջին տասնամյակին, թվում է, թե Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը, և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, և ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, Ադրբեջանն իսկապես պատերազմ է սկսել, և շատ սարսափելի պատերազմ, 2020 թվականին»։