Ալիևը կրկին ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջներ է ներկայացրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք ենթադրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.) միացումը Հայաստանին», - ասել է Ալիևը և հավելել, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով։